ԴԻԱՐԲԵՔԻՐ. ՔՐԴԱԿԱՆ ԴՐՈՇՈՎ ՔԱՂԱՔԸ (ՖՈՏՈ, ՄԱՍ 2)

Ֆոտոպատմության առաջին մասում ներկայացրել ենք՝ ինչու է ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքն անչափ կարևոր քրդերի համար: Հիմնականում քրդական բնակչություն ունեցող այս քաղաքն էապես տարբերվում է դեպի արևելք գտնվող Ադանայից, Այնթափից, Ուրֆայի և այլ խոշոր քաղաքներից, հիմնականում՝ կոշտ մթնոլորտով, մուգ գույներով և մշակույթով:
Քաղաքի պատմական պարիսպները
Կանանց քանդակը բացվել է 2010 թվականի մարտի 8-ին և նշանավորում է կնոջ պայքարը պատրիարխալ-տղամարդկային իշխանության դեմ(ում մտքով անցներ, որ Դիարբեքիրի նման արական քաղաքում այսպիսի արվեստային աշխատանք կարելի է տեսնել):
Հաց վաճառելու այս յուրահատուկ մեթոդը մեծ տարածում ունի Դիարբեքիրում:
Քաղաքի փողոցներում՝
Այս քուրդ տղամարդիկ տպագրական մեքենաներով նամակներ են գրում թուրքական կառավարությանը:
«Halkların Demokratik Partisi»(HDP) («Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության») լոգոյով պոստերներ:
Թուրքիայի տարածքում աննախադեպ էր նաև քրդական դրոշի ցուցադրությունը շենքերից մեկի պատուհանից: Ասում են՝ թույլատրված չէ:
Չամիչ, պիստակ, նուշ և հազար ու մի այլ «հրաշալիքների» տեսականի:
Մեզ սառույց էր հարկավոր ճանապարհորդական փոքրիկ սառնարանի համար: Խանութներում չէին վաճառում, իսկ այս տղան համաձայանեց անվճար տրամադրել, եթե իրեն լուսանկարեմ:
Դիարբեքիրի գիշերային կյանքից:
Թեյախմության վայրերից մեկը:
Փողոցային երաժիշտը:
Փողոցում շատ համեղ քյուֆթա, թոք էին պատրաստում:
Ուշադրություն դարձրեք սեխի չափերին: Ասում են՝ հատուկ նյութեր չեն ավելացնում, պարզապես այս տարածքին բնորոշ են նման սեխերը:
Սայլակները հանգստանում են:
Գարեգին Ալեքսանյան
Կարդացեք նաև՝
ԱԴԱՆԱՅԻ ՇՈւԿԱՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԹՈւՐՔԻԱՅԻՑ
ԳԱԶԻԱՆՏԵՊԻ (ԱՅՆԹԱՓԻ) ՓՈՂՈՑՆԵՐՈւՄ (ՖՈՏՈՇԱՐՔ, ՄԱՍ 1)
ԱՅՆԹԱՓԻ ՓՈՂՈՑՆԵՐՈւՄ (ՖՈՏՈՇԱՐՔ, ՄԱՍ 2)
ԱՅՆԹԱՓԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ՈՐ ԴԱՐՁԵԼ Է ՄԶԿԻԹ
ԿԻԼԻԿԻԱ. ՖՈՏՈՇԱՐՔ ՌՈւՄԿԱԼԵ ԱՄՐՈՑԻՑ
ՆԵՄՐՈւԹ. ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՄՈՏ. (ՖՈՏՈՇԱՐՔ)
ԱՌԱՋԻՆ ՔՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԸ ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ՖՈՏՈՇԱՐՔ
ՄԵՆԶԻԼ. ՄԶԿԻԹՈւՄ ԳՈՌԱՑՈՂ ՄԱՐԴԻԿ
ՇԱՆԼԻՈւՐՖԱ. ՔԱՐԱՆՁԱՎ-ՏՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՁԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ