Նժդեհի «Դավիթբեկյան ուխտին» նվիրված երթ

40439203_284919778778146_2221786719659753472_n (1)

Սույն թվականի օգոստոսի 25-ին «Ազգային ատյան» միավորման նախաձեռնությամբ տեղի ունենացավ երթ-միջոցառում նվիրված Գարեգին Նժդեհի կողմից հիմնադրված Դավիթբեկյան ուխտի 99-ամյակին:

Երթը մեկնարկեց Ազատության հրապարակում յարխուշտա ռազմապարի կատարմամբ, ուղեկցվեց ազգային երգերով, պարերով:

Երթի բոլոր մասնակիցները ծաղիկներ խոնարհեցրին Գարեգին Նժդեհի արձանի առաջ:

Ռազմապարի ելույթով հանդես եկավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը՝ կրելով Դավիթբեկյան ուխտավորների ռազմական համազգեստը:

Ելույթ ունեցավ Ազգային ատյան միավորման ներկայացուցիչ Վահէ Արծրունին՝ մասնակիցներին ներկայացնելով երթի խորհուրդը եւ Գ. Նժդեհի Դավիթբեկյան ուխտի վերաբերյալ տեղեկություն:

«Դավիթբեկյան ուխտը» ծնունդ է առել 1920 թ. օգոստոսի 25-ին, երբ Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորներն ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը»։
Ուխտերի նշանաբանն էր՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ՝ ԴԱՎԻԹԲԵԿԱԲԱՐ»։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register