Անիտա Կոնտի-Կարագոշյան

Конти_Анита3 (1)

Անիտան աշխարհում առաջին կին օվկիանոսագետն է, ով նաև հայտնի լուսանկարիչ է:

Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, որը Փարիզից ոչ շատ հեռու էր: Անիտան մանկությունից հետաքրքրություն է ցուցաբերել գրքերի և նկարչության հանդեպ, ստացել է շատ լավ ընտանեկան կրթություն: Նա ծնողների հետ հաճախ էր ճանապարհորդում ամբողջ Եվրոպայով: Վաղ մանկությունից նրա մեջ ձևավորվում է սերը ծովի հանդեպ։ Իր առաջին լուսանկարները նա  1917 թ. կատարում է  Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին։

Որոշելով, թե ինչով է զբաղվելու հետագայում՝ Անիտան սկսեց ավելի խորը ուսումնասիրել աշխարհագրությունը, ծովերի և օվկիանոսների պատմությունը: Երբ Կարագոշյանների ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, աղջիկը հետաքրքրվեց բանաստեղծություններով: Նա ինքն էլ սկսեց գրել բանաստեղծություններ: Նա նաև կենտրոնացավ կազմեր պատրաստելու հմտությամբ և գրքերի կազմերը զարդարելու արվեստով: Նա նաև ուրվագծեր էր պատրաստում իր աշխատանքների համար:

1927 թվականին նա ամուսնանում է դիվանագետ, Վիեննայի դեսպանատան աշխատակից, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ։ Նրանք միասին ճանապարհորդում էին աշխարհով մեկ: Անիտան ուսումնասիրում էր ծովը և այն խնդիրները, որոնց հետ հաճախ հանդիպում էին ձկնորսները: Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում, օգտագործելով նավիգացիոն քարտեզները, Անիտա Կոնտին մշակեց ձկնորսության գիտական տեխնիկա: Նա հրապարակել է բազմաթիվ գիտական զեկույցներ և հայտարարություններ արդյունաբերական ձկնաբուծության բացասական հետևանքների և ձկնորսության տարբեր խնդիրների վերաբերյալ:

1939 թվականին, 3 ամիս ժամանակով, ձողաձուկ որսալու համար Անիտա Կոնտին «Վիկինգ» ձկնորսանավով ուղևորվեց Արկտիկա: Այս ուղևորության ընթացքում Անիտան եզրահանգեց, որը օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։

1941-1943 թվականներին ձկնորսանավով երթևեկում է Աֆրիկայում, ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում է ձկների նոր տեսակներ։ Ուսումնասիրությունների հիմնական նպատակն էր գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին և խաղաղ բնակչությանը: Նա փորձում է ստեղծել շնաձկների փորձարարական արդյունահանություն, որոնց լյարդում զգալի քանակությամբ վիտամին A է պարունակվում։

1943 թվականին Ալժիրի կառավարությունը պատվիրեց ուսումնասիրել Հարավային Աֆրիկայի ձկնային ռեսուրսները, և մոտ 10 տարի Անիտան զբաղվեց Մավրիկիայի, Սենեգալի, Գվինեայի հետազոտությամբ։ Նա ուսումնասիրեց օվկիանոսի հատակը, ձկնային ռեսուրսները, ինչպես նաև՝ տեղի ձկնորսության ավանդական մեթոդները։ Նրա գիտական խորհուրդները կոչված էին վերարտադրության համար պահպանել բավարար ձկնային ռեսուրսներ և կանխել ձկնորսության վայրի մեթոդները։

1952 թվականին Անիտան վերադառնում է Փարիզ։ Այստեղ նա պայմանագիր է կնքում հրատարակչի հետ, որը պատվիրում է նկարագրել Նյուֆաունդլենդի արդյունաբերական շրջանի պատմությունը։

1960 թվականին Անիտան առաջարկում է ծովային միջավայրի համալրման մեթոդներ։ Իսկ 1971 թվականին նա հրապարակում է հետազոտություններ օվկիանոսի, կենդանիների և մարդու փոխազդեցության մասին։ Նա առաջարկում է մեթոդներ, որոնք կապահովեն օվկիանոսի վրա մարդու ազդեցության ընթացքում բալանսի պահպանումը։

Բազմաթիվ համագումարների, կոնֆերանսների և ֆորումների ժամանակ նա ելույթ է ունեցել ծովային աշխարհի պահպանման օգտին։ Նա Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում առաջին կին օվկիանոսագետն է։

Անիտա Կոնտին մահացավ կյանքի 99-րդ տարում՝ 1997 թվականի դեկտեմբերի 25-ին Ֆրանսիայի Դուարնե քաղաքում։ Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register