ARMENIAN EUROPE MUSIC  AWARDS-Ը՝  ՓԱՐԻԶԻ ՍՐՏՈՒՄ

zenit-(18)

Փարիզի մեծահամբավ «Zenith» համերգասրահում օրերս կայացած հայ-եվրոպական երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը՝ հայ և եվրոպացի արվեստագետների ու երաժիշտների միջև կամուրջ դառնալու, հայկական մշակույթը արտերկրում ներկայացնելու նպատակ է հետապնդում:

Փարիզի սրտում նման մեծամասշտաբ մրցանակաբաշխության անցկացումն այնքան էլ դյուրին գործ չէ: Կազմակերպիչներից մեկի՝  «Chahbazian Groupe»-ի նախագահ Հայկ Շահբազյանի տեղեկացմամբ՝ նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ մեկ տարի առաջ: Չնայած տարատեսակ դժվարություններին (կազմակերպչական, տեխնիկական ու ձայնային հարցեր), միջոցառումը կայացել է ու ծառայել իր նպատակին:

Մեզ համար սա ոչ թե բիզնես է, այլ՝ մշակույթ: Մեգամասշտաբ այս նախագիծն իր տեխնիկական հագեցվածությամբ, լուսային ու ձայնային էֆեկտներով չի զիջել Եվրոպայում կազմակերպվող համանման միջոցառումներին»,- վստահեցնում է Հայկ Շահբազյանը:

Համերգին մասնակցել ու մրցանակներ են ստացել հայկական երաժշտարվեստի ճանաչված ու սիրված դեմքեր՝ Ռոզի Արմենը, Ջիվան Գասպարյանը, Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Սիրուշոն, Սոֆի Դևոյանը, Քրիստինե Պեպելյանը: «Armenian Europe Music Awards»-ի կազմակերպիչները՝ «Anna Karolina Production»-ը և «Chahbazian Groupe»-ը, մրցանակ են հանձնել 25 անվանակարգում:

Մրցանակները ևս խորհրդանշական են եղել: Կնոջ դեմք հիշեցնող արձանիկը, որի երկու կողմում պատկերված են Հայաստանի և Եվրոպայի քարտեզները, խորհրդանշում է հայ-ֆրանսիական եղբայրությունը: Գաղափարը՝ Աննա Կարոլինայինն է:

Համերգին ներկա են գտնվել ոչ միայն սիրված աստղերը, այլև բազմաթիվ հյուրեր: Կազմակերպիչները  վստահեցնում են, որ հետամուտ են լինելու հայկական մշակույթն ու արվեստը Եվրոպայում պրոպագանդելու  գաղափարին: Նրանք նաև  խոստանում են, որ մրցանակաբաշխությունը շարունակական է լինելու:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register