ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆԻ ԵՎ ՍՈՆԱ ՌՈւԲԵՆՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ

4

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20:30-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա «Seven Days Band»-ի ելույթը։ Տոմսի արժեքը՝ 1500 դրամ։

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19։00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի ռեժիսոր Պաբլո Մորենոյի «Ազատության ցանց» ֆիլմը: Մուտքն ազատ է։

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին՝ «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում տեղի կունենա Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգը և կներկայացվի Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերան։ Տոմսերի արժեքը՝ 3000-15000 դրամ։

Հոկտեմբերի 26-ին, ժամը 19։00-ին՝ «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»-ում կբեմադրվի «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացումը։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19։00-ին ՝ «Համազգային Պետական Թատրոն»-ում կբեմադրվի «44 աստիճանի վրա» ներկայացումը։ Տոմսրի արժեքը՝ 1000, 1500, 2000 դրամ։

Հոկտեմբերի 28-ին, ժամը 19։00-ին՝ «Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»-ում կբեմադրվի «Հարսանիք թիկունքում» պիեսը։ Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ։

Հոկտեմբերի 28-ին, ժամը 21։30-ին՝ «Կամի» ակումբում տեղի կունենա Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի համերգը։ Տոմսերի արժեքը՝ 8000, 10000, 12000 դրամ։

Հոկտեմբերի 29-ին, ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Գարրի Արզումանյանի աշխատանքների ցուցադրությունը: Մուտքն ազատ է։

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին՝ «Ա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում տեղի կունենա «Քեզ համար, Ազնավուր» խորագիրը կրող համերգը: Տոմսերի արժեքը՝ 2000-15000 դրամ։

Հոկտեմբերի 30-ին, ժամը 21։00-ին՝ «Մեցցո» ակումբում տեղի կունենա «The Reincarnation Orchestra»-ի համերգը։ Տոմսերի արժեքը՝ 5000, 10000, 15000, 20000 դրամ։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register