Հոգնած եմ, չնայած նոր եմ արթնացել

Երբեմն պատահում է, որ քնում եք 7-9 ժամ, սակայն արթնանում եք հոգնածության զգացումով: Պատճառներից կարող են լինել.
Որակյալ քնի պակասը: Առանց որակյալ քնի մարմինն ու ուղեղը չեն կարող վերականգնվել: Արդյունքում մենք արթնանում ենք արդեն հոգնած և ամբողջ օրվա ընթացքում այդ զգացողությունը պահպանվում է:
Վատ/սխալ սնունդ: Չնայած այն հանգամանքին, որ առողջ սնունդ եք ուտում, դա չի նշանակում, որ օրգանիզմը ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր բաղադրիչները՝ հանձինս A,B,C վիտամինների, ցինկի, մագնեզիումի և կալցիի: Դրանք բալանսավորված սննդի անհրաժեշտ բաղադրիչներն են:
Սթրես կամ քրոնիկ սթրեսային վիճակ: Այսօր կարելի է ասել, որ սթրեսը համաճարակի է նմանվել: Նույնիսկ աշխատանքի այցելելն է սթրեսի հետ կապված: Սահմանափակ ազատ ժամանակը, աշխատավարձի սպասումը նույնպես նպաստում են դրան:
Նստած ապրելակերպ: Ակտիվ ֆիզիկական կյանք վարելու համար ուժի, ժամանակի կամ ցանկության պակասը հանգեցնում է նրան, որ մարդկանց մեծամասնությունը նստած կենսակերպ է վարում: Նույնիսկ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չեզոքացնում է կորտիզոլը և էնդորֆիններ է ազատում: Իսկ, ինչպես գիտենք կորտիզոլը նվազագույնի է հասցնում սթրեսը, իսկ էնդորֆինը էյֆորիկ զգացողություն է առաջացնում մարզումներից հետո:
Ջրազրկում: Ջուրը ուղեղին անհրաժեշտ էներգիա է տալիս, որն անհրաժեժտ է նրա գործառույթներն իրականացնելու համար, այդ թվում՝ հիշողության և մտածելու գործընթացները: