ԻՆՉՊԵՍ ԱՌԱՆՑ ՍԹՐԵՍԻ ԱՐԹՆԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

1

 Առավոտյան վաղ արթնանալը շատ մեծահասակների համար սթրես է: Երեխաների դեպքում դա շատ ավելի բարդ է, հատկապես եթե դրսում դեռ մութ է ու ցուրտ:
Լրագրող ու երիտասարդ մայրիկ Նատալյա Կալաշնիկովան կիսվում է իր փորձով՝ ինչպես առանց սկանդալների ու լացի տեսարանների արթնացնել երեխային և բարձր տրամդրությամբ ուղեկցել մանկապարտեզ:

Դրա համար պետք է.

Արթնացնել ոչ միայն երեխայի մարմինն, այլև միտքը

Պրուրել երեխային մայրական սիրով

Կերակրել և հագցնել երեխային

Ժամանակին դուրս գալ տնից

Այս ամենի համար անհրաժեշտ է միջինում մեկ ժամ: Բայց եթե այս փուլերից մեկում «կարճ միացում» է լինում, ուշացումը երաշխավորվում է: Երբևէ մանկապարտեզից չուշանալու համար անհրաժեշտ է հետևել պարզ կանոնների:

  1. Ժամանակին դուրս գալ տնից

Առաջինը պետք է արթնանա մայրիկը, հագնվի, պատրաստվի և հետո նոր միայն արթնացնի իր երեխային: Եթե երեխան կիսաքուն է, իսկ մայրն այդ ընթացքում հիստերիկաբար հագնվում է կամ շպարվում ու ընթացքում գոռում երեխայի վրա, որ նա արագ հագնվի, դա միայն ավելացնում է երկուսի սթրեսը: Մայրը պետք է նախապես հերթականությամբ դնի երեխայի կողքին այն հագուստը, որ նա պետք է հագնի ինքնուրույն: Հետո նաև պետք է նախապես պատրաստել ձեր և երեխայի պայուսակներն ու վերնահագուստը՝ բաճկոնը, տաք կոշիկները, ձեռնոցները, շարֆը նախօրոք պետք է դրված լինեն միջանցքում, որպեսզի երեխան հագնի և դուրա գա տնից:

2. Կերակրել և հագցնել

Համեղ նախաճաշը բարձրացնում է երեխայի տրամադրությունը: Առավոտվա համար պետք է թեթև բան ընտրել՝ վարսակի փաթիլներ, բանան կաթնաշոռի հետ, կաթ ու թխվածքաբլիթ, կամ այլ բան: Ցանկալի է այս ընթացքում ընկերակցել երեխային և թեյ, կամ սուրճ խմել, զրուցել մանկապարտեզի խմբակների, ընկերների մասին, պլանավորել երեկոն: Օրվա ընթացքում երեխան մոր հետ շփման կարիքն ունի: Եվ այդ զրույցների ու համատեղ նախաճաշիկի ընթացքում այն լրացվում է:

3. Պարուրել երեխային սիրով

Այսինքն՝ տալ երեխային մայրական սիրո ու ջերմության անհրաժեշտ չափաբաժինը: Սեր ստացած երեխան ավելի հեշտ է բաց թողնում մորը, հեշտությամբ է տանում նրա հետ բաժանումը, ընդհանուր առմամբ ավելի դրական է և ուրախ:

4. Արթնացնել երեխային

Երեխային պետք է արթնացնի ոչ թե զարթուցիչը, այլ մայրը: Շատ մայրիկներ ընտրված երգեր ունեն, որոնք երգում են երեխայի համար հենց արթնանալիս: Եթե երեխան խնդրում է մի փոքր պառկել իր հետ, ուրեմն պետք է «ենթարկվել» նրան և փոքր-ինչ գրկախառնված պառկել, համբերատար սպասել, միչ երեխան կնայի-կվերջացնի իր երազը, ապա քնքուշ շարժումների միջոցով արթնացնել երեխային: Չի կարելի գոռալ և շտապեցնել նրան՝ ենթարկելով քնաթաթախ երեխային սթրեսի: Եթե դուք հետևել եք կանոն N 1 -ին, և շուտ արթնացե, ապա դուք բավարար ժամանակ կունենած դրա համար:

5. Առավոտյան մարզանք

Ամեն առավոտ կարելի է մի քանի րոպե տրամադրել մարզանքին՝ լավացնել արյան շրջանառությունը, ուղեղի, մկանների և օրգանների աշխատանքը:  Դա կարելի անել հենց անկողնում. սկզբից մի քիչ խուտուտ տալ երեխային, հետո բալիկին գլորել անկողնում մեջ, ոտիկներով հեծանիվ անել, բռնել կրունկներից ու թափահարել ոտիկները, ձեռքերը խաչել ու բացել: Դա ոչ մաիյն արնթացնում և առույգացնում է երեխային, այլ նաև մոր հետ մարմնական ջերմ կոնտակտ է ապահովում, ինչը շատ կարևոր է փոքրիկների համար:

Ի՞նչ է տալիս այս ամենը ձեզ և երեխային
Հաճախ մայրիկներն աշխատում են և ֆիզիկապես չեն հասցնում շատ ժամանակ հատկացնել իրենց երեխաներին: Առավոտյան ճիշտ արթնանալը, ժպտալը, համեղ բան ուտելը, մանկական կարևոր հարցեր քննարկելը միջոց են, որպեսզի դուք ավելի մտերմանաք ձեր երեխայի հետ, որպեսզի վաղ առավոտից սեր տաք նրան և բարձր տարամադրությամբ ուղեկցեք մանկապարտեզ:

Թարգմանությունը՝ Տաթևիկ Սարգսյանի 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register