ԻՆՉՊԵ՞Ս ՍՆՎԵԼ ՇՈԳԻՆ

1

Ախորժակի կորուստ, անհանգիստ քուն, հոգնածության մշտական զգացում՝ հատկապես շոգ եղանակին այս զգացողություններն անպակաս են մեզնից: Ինչպես սնունդն ու ջուրը կարող են օգնել մեզ կարգավորել մեր ինքնազգացողությունն ու խուսափել «թոշնածության» զգացումից:

Որքա՞ն ջուր է պետք խմել

Սովորական օրերին մենք պետք է խմենք 6-8 բաժակ ջուր: Հուրախություն ձեզ՝ պետք է նշենք, որ այս քանակը կարող եք լրացնել օգտագործելով կաթ, առանց շաքարի խմիչքներ, թեյ: Կոֆեին պարունակող ըմպելիքները մարմինը ջրազրկելու հատկություն ունեն, ուստի սահմանափակեք դրանք: Թարմ քամած հյութերն ու սմուզիները նույնպես կարող են օգտակար լինել, բայց միայն սահամնափակ քանակով, օրական՝ 150մլ-ից ոչ ավել: Պատճառը դրանցում պարունակվող բնական շաքարն է, որը պետք է սահմանափակել:

Կախված օդի ջերմաստիճանից ու խոնավությունից, տարիքից, սեռից, անձնային առանաձնահատկություններից՝ յուրաքանչյուրը յուրովի է տանում շոգը: Ֆիզիկական ակտիվությունը ևս չափազանց կարևոր է ջրազրկման գործընթացը հասկանալու համար: Որքան օդի ջերմաստիճանը, խոնավությունն ու ֆիզիկական ակտիվությունը բարձր, այնքան մարմնի ջրազրկումն ավելի արագ է տեղի ունենում: Փորձեք գտնել ձեզ համապատասխան ջրի ու սննդի քանակը՝ շոգերին դիմակայելու համար:

Ո՞ր սնունդն է հարուստ ջրով

Օրգանիզմին անհրաժեշտ ջրի 20-30%-ը մենք ընդունում ենք սննդի միջոցով: Ուստի կարևոր է ընտրել այնպիսի սնունդ, որը հարուստ է H2O-ով: Շոգ եղանակին շատ կերեք ելակ, վարունգ, դդմիկ, հազար, սեխ: Սառը հյութերը, սմուզիները, պաղպաղակները, թվում է, ամենալավ միջոցն են շոգը մեղմելու համար: Շտապենք հիասթափեցնել՝ իրականում ոչ: Դրանք կարող են սառեցնել մարմինը, բայց միայն կարճաժամկետ: Մարսման գործըթացն այնպիսին է, որ բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը: Եթե այս ընթացքում դուք նաև սառը սնունդ կամ սառը խմիչք եք ընդունում, ձեր մարմինն ավելի մեծ ճիգեր է գործադրում՝ մարսելու համար: Ուստի մարմնի ջերմությունը կարող է ավելի բարձրանալ: Տաք հեղուկ խմելը, թվում է, ամենաանհավանական բանն է, որ կարող եք անել ամռանը: Մինչդեռ հենց դա կօգնի ձեզ կարգավորել մարմնի ջերմաստիճանը:

Ո՞ր սննդից խուսափել

Սնունդը, որն ավելի շատ էներգիա է պահանջում մարսելու համար, ավելի հակված է մարմնի ջերմությունն ավելացնելու: Խոսքը պրոտեինով, շաքարով ու մանրաթելերով հարուստ սննդի մասին է: Կարող եք ցիտրուսներով հարուստ մարինադ օգտագործել մսի համար՝ պրոտեինների ազդեցությունը թուլացնելու համար: Իսկ մանրաթելերով հարուստ սնունդն ավելի հեշտ մարսել կօգնի ծլեցրած հացահատիկը: Խուսափեք նաև կծու, թթու սննդից՝ նախապատվությունը տալով թարմ միրգ-բանջարեղենին:

Լավ հանգստացեք

Հաճախ բարձր ջերմաստիճանը չի թողնում քնել: Երբեմն էլ մարդիկ քնելուց առաջ խուսափում են ջուր խմելուց՝ չցանկանալով գիշերը զուգարանի ճանապարհին անցկացնել: Հիշեք, որ ջրազրկումն ավելի լուրջ խնդիրների կարող է հանգեցնել: Ջուր խմեք քնելուց առաջ և մեկ բաժակ էլ ձեր անկողնու կողքին դրեք՝ երկար ու տաք գիշերվան ընդառաջ:

Եվ վերջում՝ առողջ եղեք անկախ եղանակային պայմաններից:

Տաթևիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register