ԵՐԿՐՆԵՐ, ՈՐՏԵՂ ՍՆՈւՆԴՆ ԱՄԵՆԱԱՆԱՌՈՂՋՆ Է. ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ

4

Սնվելու հետևանքով գրանցված մահերի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում Ուզբեկստանն է, իսկ ամենաստորին հորիզոնականները զբաղեցնում են Իսրայելը և Իսպանիան, գրում է Daily Mail-ը:
Գիտնականները պարզել են, որ երկրներում, որտեղ շատ են աղ օգտագործում, իսկ բանջարեղեն՝ քիչ, շատերը մահանում են սխալ սնվելու հետևանքով զարգացած սիրտ-անոթային հիվանդություններից:

Փորձագետները պնդում են, որ մեկ տարի առաջ Եվրոպայում գրանցված շուրջ 50 տոկոս մահերից 4.3 միլիոնը սխալ սնվելու հետևանք է:

Այս առումով երկրորդ և երրորդ տեղերում են Թուրքմենստանը և Ղրղզստանը: «Մահաբեր» սնունդով երկրների տասնյակում են հայտնվել Ուկրաինան, Ղազախստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ռուսաստանը և Բելառուսը:

Արևմտյան Եվրոպայում ամենավատ ցուցանիշը Գերմանիայում է: Ռիսկային գոտում են հայտնվել նաև Շվեդիան և Նորվեգիան:

Իսկ ինչպիսին է իրավիճակը Հայաստանում: Դեռևս 2015 թվականին համաձայն Lancet Global Health ամսագրի հետազոտության, որտեղ համեմատվում են սննդակարգերի յուրահատկությունները, Հայաստանն աշխարհում վատագույն սննդակարգ ունեցող երկրներից էր:

Եթե հարուստ երկրներում մարդիկ կարող են իրենց թույլ տալ օրգանիզմի համար անհրաժեշտ կալորիաներն ապահովել թարմ մթերքի միջոցով, ապա աղքատ երկրներում ավելի շատ օգտագործում են վերամշակված կամ սառեցված մթերք, մասնավորապես՝ երշիկեղեն, ինչը համեմված է սննդային հավելումներով առողջ սննդակարգի շրջանակներից դուրս է: Այդպիսին է նաեւ Հայաստանի բնակչության սննդակարգը::

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register