ԼՈԼԻԿՆԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ ԵՆ

Պոմիդորներն, ըստ գիտնականների, արդյունավետ միջոց են չարորակ ուռուցքների դեմ պայքարելու համար: Տաֆթսա (ԱՄՆ) համալսարանի մասնագետների հետազոտության համաձայն՝ լիկոպինի (կարոտինոիդային պիգմենտ) շնորհիվ պոմիդորների օգտագործումը նվազեցնում է լյարդի ճարպային հիվանդության, քաղցկեղի եւ բորբոքային գործընթացների զարգացումը:
MedicalXpress-ը հաղորդում է, որ փորձի ժամանակ մկներին ներարկել են լյարդի քաղցկեղի զարգացմանը նպաստող կանցերոգեն միջոց: Այնուհետ կրծողները հատուկ դիետայով են սնվել, որը ներառել է անառողջ եւ ճարպոտ սնունդ: Սակայն մկների մի մասը ստացել է նաեւ լիկոպինով հարուստ պոմիդորի փոշի:
Պարզվել է, որ լիկոպինը բարձրացնում է օրգանիզմում օգտակար միկրոֆոլարյի մակարդակը՝ ավելացնելով նաեւ նրա բազմազանությունը: Դրա շնորհիվ կանխվում է մի շարք մանրէների աճը, որոնք բորբոքային գործընթացներ են առաջացնում եւ նվազում է քաղցկեղի եւ լյարդի ճարպային հիվանդության վտանգը:
Հատկանշական է, որ պոմիդորի փոշին ավելի արդյունավետ է, քան առանձին վերցրած կարոտինոիդային պիգմենտը, ինչը կապված է պոմիդորներում պարունակվող E եւ C վիտամիների, հանքանյութերի եւ սննդային մանրաթելերի հետ: