ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԿՅԱՆՔԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ

Ցանկանո՞ւմ եք երկար ապրել: Դրա համար անհրաժեշտ է միայն սեփական սննդակարգը վերանայել: Ամերիկացի բշիշկներ՝ նեւրապատոլոգ Ջեյսոն Ֆունգը եւ դեղագործության դոկտոր Ջեյմս ԴիՆիկոլանտոնիոն կարծում են, որ բանջարեղենը, հատիկավորները եւ ընկույզները առողջության բանալին են: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Ֆունգը նշում է, որ մարդկանց մեծամասնությունը նորմա է համարում մեծ քանակությամբ սպիտակուցի գործածումը: Մինչդեռ երկարակյացների բարձր ցուցանիշով երկրների բնակիչներն իրենց սննդակարգում նվազագույն քանակությամբ են սպիտակուց ներառում: Սնվելիս վնասակար սովորությունները դադարեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս միսը, ձուն եւ պանիրը «փոխարինել» բուսական պրոտեիններով:
Կանաչ թեյ
Կանաչ թեյի մեջ միացություն կա, որը ճնշում է ախորժակը եւ մեծացնում նյութափոխանակությունը: Խորհուրդ է տրվում այն թրմել սառը ջրի մեջ, որպեսզի պահպանվեն բոլոր օգտակար հատկությունները, իսկ խմել առանց շաքարի եւ կաթի:
Մագնիում
Ցավոք, քիչ է խոսվում զարկերակների, արյան ճնշման եւ նյութափոխանակության վրա մագնիումի դրական ազդեցության մասին: Դրանից բացի, դրա պակասը կարող է նյութափոխանակության դանդաղման պատճառ դառնալ: Մագնիումով հարուստ մթերքներն են՝ ընկուզեղենը, խոտաբույսերը եւ կանաչ տերեւներով բանջարեղենը:
Գինի
Մասնագետները համոզված են, որ օրական 1-2 բաժակ կարմիր գինին նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Աղ
Աղը բարձրացնում է զարկերակային ճնշումը, սակայն շատ օգտակար է երիկամների եւ սրտի հիվանդությունների դեպքում (հատկապես բարձիթողի փուլում): Երկարակյացների երկիր Ճապոնիայում սննդակարգի մեջ մտնում է նատրիումով հարուստ մեծ քանակությամբ այնպիսի մթերքներ, ինչպես միսոն եւ սոյայի սոուսը:
Դրանից բացի, աղի քիչ պարունակությամբ սննդակարգը կարող է բացասաբար ազդել ինսուլինի հանդեպ ռեզիստենտության մակարդակի վրա՝ դառնալով մարմնի զանգվածի մեծացման պատճառ: