ԿԱՐՃ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՄՐՑՈւՅԹ. ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԸ՝ 20 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

«The Cesar Egido Serrano» հիմնադրամն ազդարել է կարճ պատմվածքի 5-րդ միջազգային մրցույթի մեկնարկը: Մրցույթի շրջանակում անհրաժեշտ է ներկայացնել 100 բառը չգերազանցող, նախկինում չհրապարակված՝ իսպաներենով, անգլերենով, արաբերենով, եբրայերենով գրված պատմվածք: Մրցույթն առաջնորդվում է՝ «Տարբեր մշակույթների և կրոնների միջև առկա անդունդը կամրջող աշխարհ» կարգախոսով:
Հաղթող պատմվածքն արժանանալու է 20,000 ԱՄՆ դոլար պարգևի:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2017 թվականի նոյեմբերի 23-ն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպչի կայքում՝ այստեղ: Հայտը կարող եք լրացնել այստեղ: