ՍՄԱՐԹՖՈՆ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ 100.000 ԴՈԼԱՐ

Coca-Cola–ի դուստր ընկերությունը՝ Vitaminwater–ը սոցիալական փորձ է սկսել։ Այն առաջարկում է մասնակցել մրցույթին, որի մրցանակը 100 հազար դոլար է։
Մասնակցել ցանկացողներին առաջարկվում է Twitter–ում կամ Instagram–ում #nophoneforayear հեշթեգով լուսանկար հրապարակել, որով կպատմեն, թե ինչու է օգտատերերին անհրաժեշտ սմարթֆոնից «հանգստանալ» եւ ինչ է պատրաստվում նա անել այդ ամբողջ ժամանակ։ Ապա կազմակերպիչները ընտրում են մեկ հաջողակի, հայտնում է Ferra–ն։
Մասնակիցներին սմարթֆոնի փոխարեն կտրամադրեն սովորական բջջային հեռախոս, որով կարելի է միայն զանգեր կատարել։ Համոզվելու համար, որ օգտատերը չի ստում եւ գաղտնի գիշերներ չի անցկացնում սմարթֆոնի հետ, ստի դետեկտորի թեստ է անցկացվում։
Հայտերն ընդունվում են 2019 թվականի հունվարի 8-ից։