ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ENIGMMA 2 (Կայուն Վարաստանի միգրացիայի կառավարում) ծրագրի կողմից կազմակերպված «Միգրացիան մեդիայում – ընկալումներ, հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովի համար զեկույցների ներկայացման հրավերին:
Լավագույն հոդվածները (պատմվածքները, պատմությունները) հեղինակների կողմից կներկայացվեն 2019 թվականի մարտի վերջին Թբիլիսիում, Վրաստանում, կազմակերպված համաժողովին: Այս երկօրյա գիտաժողովը նախատեսվում է որպես բացառիկ հնարավորություն Վրաստանի եւ Արեւելյան գործընկերության այլ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա եւ Ուկրաինա) մեդիա ներկայացուցիչների համար, որպեսզի հանդիպեն գիտնականների եւ քաղաքական գործիչների հետ՝ իրենց լրագրողական աշխատանքի եւ հետազոտության արդյունքները կիսելու, միջտարածաշրջանային տեսանկյունից միգրացիայի և մեդիայի միջեև կապի զարգացման նպաստելու համար:
Այսպիսով, կազմակերպիչները հրավիրում են ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ լրագրողներին և բլոգերներին, մեդիա ոլորտում աշխատող այլ անձանց` իրենց հոդվածները, բլոգային գրառումները, տեսանյութերը, ռադիոհաղորդումները եւ այլ լրագրողական աշխատանքներով դիմել: Թեմաները հետևյալն են՝ սփյուռք եւ էմիգրանտ համայնքներ, իրավական եւ աշխատանքային միգրացիա:
Ճանապարհածախսը և գիշերակացը Վրաստանում, Արեւելյան գործընկերության երկրներից(Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) ընտրված հեղինակների, ինչպես նաեւ Վրաստանի տարածքում ընտրված վրացի հեղինակների համար կապահովի ծրագիրը: Եթե հոդվածը , պատմությունը մշակվել է մի քանի հեղինակների կողմից եւ ընտրվել է Համաժողովին, ապա միայն մեկ հեղինակի մասնակցությունը կապահովվի ծրագրի կողմից:
Անգլերենով կամ երկրներից մեկի լեզվով ներկայացված պատմությունները պետք է ներառեն հետեւյալ թեմաներից առնվազն մեկը.
- Սփյուռք եւ արտագաղթող համայնքներ
- Իրավական եւ աշխատանքային միգրացիա
- Ներգաղթ եւ արտագաղթ
- Միգրանտների մարդու իրավունքներ
- Մարդկանց թրաֆիքինգը
- Ինտեգրում եւ վերաինտեգրացում
- Միգրացիայի այլ խնդիրներ
Աշխատանքները պիտի ուղարկել մինչև Հունվարի 31-ը՝ enigmma@icmpd.org հասցեով:
Ներկայացման համար իրավասու են հոդվածներ, պատմություններ, որոնք պաշտոնապես հրապարակվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: