ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շոտլանդական Castle Craig հոսպիտալը իր գործունեության 30-ամյա տարեդարձի կապակցությամբ հայտարարում է էսսեների մրցույթ ուսանողների համար:
Էսսեների 3 հարցադրումներն են.
1. Արդյո՞ք թմրանյութերից կախվածությունը գլխուղեղի հիվանդություն է:
2.Ի?նչ դեր ունի հոգեբանական թերապիան կախվածությունից ձերբազատվելու և ապաքինվելու գործում:
3.Կախվածությունից ձերբազատման լուծումը հասարակության մեջ է, քանի որ կախվածության գլխավոր պատճառները հենց սոցիալական խնդիրներով են պայմանավորված: (քննարկում)
Մրցույթին կարող են մասնակցել առողջապահական ոլորտի բոլոր ուսանողները: Առաջին տեղը գրաված մասնակիցը կստանա 1,000 բրիտանական ֆունտ ստերլինգ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 30-ն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպչի պաշտոնական կայքում`հետևյալ հղումով: