«2800»-ԱԿԱՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՈւՄ` ԵՐԿՈւՍՈՎ

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի(ՖԻԴԵ) պաշտոնական կայքը հրապարակել է գործող շախմատիստների անհատական վարկանիշային աղյուսակը: Առաջվա պես այն գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով ունի 2826 վարկանիշային միավոր: Թբիլիսիում անցկացված Աշխարհի գավաթի առաջնությունում տարած գերազանց հաղթանակից հետո աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Լևոն Արոնյանը(2801):
Լավագույն տասնյակի մնացած գրոսմայստերները դուրս են մնացել, այսպես կոչված՝ «2800»-ականների ակումբից: Երրորդ տեղ է նահանջել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը(2794),ում նկատմամբ Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչում դժվարին պայքարում առավելության էր հասել Արոնյանը: Չորրորդ տեղում է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան է(2794), նույնքան վարկանիշային միավոր ունի նաև Վլադիմիր Կրամնիկը: Լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի`
-
Մագնուս Կարլսեն(Նորվեգիա) – 28262,
-
Լևոն Արոնյան(Հայաստան) – 2801,
-
Մաքսիմ Վաշյե-Լագրավ(Ֆրանսիա) – 2794,
-
Ֆաբիանո Կարուանա(ԱՄՆ) – 2794,
-
Վլադիմիր Կրամնիկ(Ռուսաստան) – 2794,
-
Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան) – 2791,
-
Ուեսլի Սո (ԱՄՆ) – 2788,
-
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – 2785,
-
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – 2783,
-
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 2774:
Հիշեցնենք, որ այս տարի անցկացված շախմատային տարբեր մրցաշարերում Լևոն Արոնյանը մեծ վերելքով է հանդես եկել: Տարվա ընթացքում նա արդեն 4 խոշոր հաղթանակ է գրանցել` «Grenke Classic Tournament»-ը` ապրիլին, «Norway Chess»-ը` հունիսին, իսկ օգոստոսին նա բացարձակ հաղթող է դարձել ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված գերմրցաշարում: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ամենաբարձր ցուցանիշներն ունեցող 100 շախմատիստների ցանկում Հայաստանի ներկայացուցիչներից ընգրկված են նաև Սերգեյ Մովսեսյանը (2671,76-րդ հորիզոնական), Վլադիմիր Հակոբյանը (2667, 77-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը(2657, 92-րդ հորիզոնական):