ԲԵՐՔԻ ՏՈՆ. «ԽՆՁՈՐ, ՈՐՆ ԱԽՊԵՐՆ ԱԽՊՈՐԸ ՉԻ ՏԱ»

5

Վարդաբլուրցի Ալվարդ Դավոյանը 30 տարուց ավել է՝ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Նախ 10 տարեկանում տնամերձ հողամասն էր մշակում վատառողջ մորն օգնելու համար, ապա ամուսնացավ, Վանաձորից տեղափոխվեց Վարդաբլուր, շարունակեց գյուղատնտեսությամբ զբաղվել ամուսնու հոգսերը թեթևացնելու համար: Այսօր արդեն Ալվարդն «Առողջ սնունդ» ֆերմերային կանանց խմբի ղեկավարն է ու զբաղվում  է ոչ ավանդական մշակաբույսերի աճեցմամբ:

2
Այս տարի առաջին անգամ Վանաձորում անցկացվող Բերքի տոնին Ալվարդն իր համայնքի՝ Վարդաբլուրի տաղավարում ներկայացրել էր մեկ տասնյակից ավելի ոչ ավանդական մշակաբույսեր: Դրանց մի մասին լոռեցիները ծանոթ էին, իսկ մի զգալի մասը նորություն էր ոչ միայն քաղաքացիների, այլև գյուղաբնակների համար: Հենց դա էր ստիպում այցելուներին կանգ առնել ու հետաքրքրվել ոչ ավանդական մշակաբույսերի ծագմամբ,  առավելություններով ու սննդարար հատկանիշներով:

4
Բրոկկոլկի,  ֆեզալիս,  դդումի ոչ ավանդական տեսակներ, լոլիկների տեսականի՝ չերրի, իտալական, ցիկորա, կոլրաբի, բրուսելյան ու սացոյան կաղամբ, քաղցր կարտոֆիլ, սպիտակ սմբուկ: Սա Ալվարդի աճեցրած ոչ ավանդական մշակաբույսերի ամբողջական ցանկը չէ: Այս տարի այս ամենին ավելացել էր կիվանոն կամ որ նույնն է՝ աֆրիկյան վարունգը:

6

Հոկտեմբերի 8-ին Վանաձորի գլխավոր հրապարակը հագեցած էր գյուղականկ կոլորիտով. խոտի տուկեր, կարտոֆիլի ցուցադրական բերքահավաք, սայլ՝  առանց լծված եզների, գյուղական ավանդական խոհանոցի լավագույն ուտեստները, Լոռու հող ու ջրին հատուկ բերք ու բարիք ու լոռեցի ստեղծագործողների ձեռքի աշխատանքներ…

3

Մարզի տարբեր տարածաշրջանների համայնքների տաղավարներն իրարից առանձնանում էին ներկայացրած բերք ու բարիքով: Մեծ Պառնի համայնքն առաջիններից էր,  որ սկսեց աճեցնել հնդկաձավար, ոլոռ, ոսպ: Հարևան Հարթա գյուղում առաջինն սկսեցին զբաղվել կտավատի ձեթի, ապա նաև ծիրանի ու դեղձի կորիզի, արևածաղկի, հլածուկի ձեթի ու բուսական յուղերի արտադրությամբ:
Հիմա Հարթա գյուղում նաև կտավատի հաց ե նարտադրում: Ստեղծած տեսականին հարթագյուղցի գործարար Սամվել Հունանյանը ներկայացրել էր Բերքի տոնին՝ զարմացնելով ոչ միայն մարզի բնակիչներին, այլև արտերկրից ժամանած հյուրերին:

1

Կուրթան համայնքի տաղավարն առանձնանում էր հումորային մակագրություններով: «Դբա լավը» գրառմամ բտաղավարի սեղանին կուրթանեցիներն առաջարկում էին «հատուկ բիձոնց համար»  եգիպտացորեն, զոքանչի լեզվի պես կծու ծիծակ, մուկը դիբած կարտոլ՝  ցխի գնով 250 դրամանոց խնձոր,  որն ախպերն ախպորը չի տա:
Տաթեւիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register