ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻՆ ՀԱՆՁՆԵՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 24-ին մեկնարկեց «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի և Հայ-Ռուսական Համալսարանի Ժուռնալիստիկայի ամբիոնի կողմից կազմակերպված աշնանային դպրոցը՝ նախատեսված երիտասարդ լրագրողների և PR-մասնագետների համար:
Մեկշաբաթյա դպրոցի մասնակիցները հնարավորություն ստացան քննարկելու մեդիաոլորտի խնդիրները փորձառու մասնագետների հետ եւ հասկանալ՝ ինչպես կազմակերպել աշխատանքը ճգնաժամային պայմաններում։
Աշնանային դպրոցի դասընթացների ընթացքում քննարկվեցին հետեւյալ թեմաները.
– կիբերանվտանգությունը ճգնաժամային իրավիճակներում
– վիզուալ կոնտենտի դերը մեդիադաշտում ճգնաժամերի ընթացքում
– սոցիալական մեդիաները որպես ճգնաժամային կառավարման նոր գործոն
– պետական ու մասնավոր կառույցների մամլո և PR-բաժինների աշխատանքը ճգնաժամի պայմաններում
– ազգային և պետական անվտանգության խնդիրները մեդիադաշտում տեղեկատվական ճգնաժամերի պայմաններում։
Իսկ երեկ Հայ-Ռուսական Համալսարանում «Ճամփորդի» հիմնադիր Արիանա Կաոիլին հանձնեց հավաստագեր բոլոր մասնակիցներին: