6 գաղտնի վայրեր, որտեղ զբոսաշրջիկների մուտքը արգելված է

- Սերթսեյ կղզի, Իսլանդիա
1967 թվականին օվկիանոսում հրաբխային ժայթքման հետևանքով առաջացավ այս կղզին: Գիտնականնները որոշեցին, որ զբոսաշրջիկներին պետք չէ թույլ տալ կղզի այցելել, որպեսզի կարողանան հետազոտել, թե նոր հողատարածքները ինչպես են գաղութացվում բույսերի և կենդանիների կողմից:
Այս ժայռոտ կղզին, որը Իսլանդիայից 20 մղոն հեռավորության վրա է, արդեն իսկ շատ գաղտնիքներ է բացահայտել, որի հետևանքով Յունեսկոն այն հռչակել է Համաշխարհային ժառանգության վայր:
- Հյուսիսային Սենտինեյ կղզին, Անդամանյան կղզիներ
Արհամարհիր այս կղզու մոտակա տարածքները և կսպանվես: Այն բնիկ ցեղախմբի տուն է, որոնց կոչում են Սենտինեյ: Այս մարդիկ հասրակաությունից առանձնացված են եղել մոտ 60 000 տարի և այդպես էլ փորձում են շարունակել իրենց կենցաղը:
- Լասքո քարանձավներ, Ֆրանսիա
Երբ 1940 թվականին Լասքոյի լաբիրինթանման քարանձավները բացահայտվեցին, հնաբանները շատ էին ուրախացել, քանի որ այնտեղ էին գտնվում Քարե դարի արվեստ նմուշների ամենալավ տարբերակները, որոնցից մի մասը ենթադրվում է, որ 17,300 տարեկան են:
Այս ստորգետնյա արվեստի ցուցասրահը դարձավ Դորդոգենի ամենաշատ այցելված վայրերից մեկը, բայց 1955 թվականին մասնագետները ասացին, որ զբոսաշրջիկների կողմից բերված ածխաթթու գազը, ջերմությունը և խոնավությունը վնասում են ժայռապատկերներին: 1963 թվականից քարանձավը փակվեց և այդպես էլ մնաց:
- Դիեգո Գարսիա, Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածք
Իր սպիտակ փոշու նման ավազով և գունավոր կորալային այգիներով այս տարածքը կարող էր դառնալ կատարյալ տրոպիկական հանգստավայր, բայց այս դրախտային վայրի հետ խնդիրներ են առաջացել:
1973 թվականին տեղացիներին բռնի ուժով տեղահանելուց հետո Բրիտանական կառավարությունը ստեղծեց մեծ ռազմական բազա և այնտեղ մուտքը թույլատրեց միայն պաշտոնատար անձանց: Գաղտնիությունը և հակասությունը այս կղզին շրջապատեցին, իսկ որոշ մարդու իրավունքների պաշտպան խմբեր պնդում են, որ այնտեղ բանտարկյալներին են տանջում:
- Իլհա դա Քեյմադա Գրանդե, Բրազիլիա
Այս կղզին մեկուսացում և արև նախընտրող զբոսաշրջիկների համար իսկական դրախտավայր կարող էր լինել, եթե չլինեին թունավոր օձերը:
Ցավոտ մահ է սպասվում, նրան ում այդ օձերը կծեն: Կղզում կա մոտ 4,000 տեսակի օձ: Այդ իսկ պատճառով էլ կղզին կոչվում է Օձերի կղզի:
- Իս Ջինգու, Ճապոնիա
Այս սուրբ վայրը ամբողջ երկրում երկրպագում են: Այն կարող են այցելել միայն բարձր պաշտոն ունեցող կրոնավորները և արքայական ընտանիքի անդամները:
Շինությունը քանդվում և վերակառուցվում է յուրաքանչյուր երկու տասնամյակը մեկ, համաձայն Սինտոյական մահվան և վերակենդանացման հասկացությունների՝ որպես մշակութային արարողության մի մաս, որին մի քանի մարդ է ներկա լինում: