ՄԻԱՍԻՆ ՊԱՅԾԱՌ Է. ՖԱՆՏԱՍՏԻԿ ՓԱՌԱՏՈՆ ՎԱՆԱՁՈՐՈւՄ

19

Հայաստանում առաջին անգամ և առաջինը Վանաձորում անցկացվեց էներգախնայողության «Միասին պայծառ է» փառատոնը: Այն էներգիայի խնայողական օգտագործման մասին իրազեկող ամենամեծ միջոցառումներից էր, որը վերջին երեք տարիներին անցկացվում էր հարևան Ռուսաստանում: Այս տարվանից այն ԵԱՏՄ անդամ երկրների համար դարձել է տարածաշրջանային:Այս փառատոնի միջոցով մեր երկիրը նպատակ ունի հանրությանը ներկայացնել էներգախնայող տեխնոլոգիաների, էլեկտրաէներգիայի արտադրության նոր լուծումներ՝ միաժամանակ զարգացնելով ստեղծագործական միտքը հատկապես դպրոցականների և երիտասարդների շրջանում:

15

«Փրոփր»՝ միջոցառումների կազմակերպիչ ընկերության համահիմանդիր Մարիաննա Վարդանյան և միջոցառումների ու ծրագերի համակարգող Արտեմ Պետրոսյան

 

 
 1

 

2

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեին տարբեր տաղավարներում ծանոթանալ նորագույն լուծումներով էներգիայի արտադրմանը, լուսավորության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին, փոխանցել փորձ ու ստանալ գիտելիքներ: Մասնակիցներին խորհուրդներ էին տրվում՝ հօգուտ բնության և ի նպաստ սեփական գրպանի:

4

5

«Միասին պայծառ է» խորագիրը կրող փառատոնը տևեց երկու օր։ Հունիսի 15-ին Վանաձորի «Հայք» հրապարակում տեղակայված տարբեր տաղավարների շնորհիվ փառատոնի մասնակիցները ծանոթացեան էլեկտրախնայող սարքերին և էլեկտրաէներգիայի արտադրման նորագույն տարբերակներին։ Վանաձորցիներին ներկայացվեց, թե ամենօրյա օգտագործման տեխնիկան ինչպես կարող է ավելի էներգախնայող լինել, ինչպես առհասարակ պետք է տեխնիկա ընտրել, որպեսզի այն ոչ բնությանը վնասի, ոչ էլ՝ դրամապանակին։

3

6

Փառատոնի ընթացքում իրականացվեցին գիտափորձեր, մրցույթներ, վարպետության դասեր: Մասնակցների համար կազմակերպվել էր նաև մշակութային ժամանց՝ տիկնիկային թատրոն, լուսանկարահանում հեքիաթային տաղավարում, համերգային ծրագիր «Լավ էլի» և «Clocker» ռոք խմբերի մասնակցությամբ:

7

8

9

Հունիսի 16-ին էներգաարդյունավետության փառատոնը շարունակվեց Վանաձորի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում։ Մասնակիցները ներկա են գտնվել վերականգնվող էներգետիկայի մասին դասախոսությանը, ինչպես նաև «Էներգաարդյունավետ դպրոց» մրցույթի շրջանակում տարբեր դպրոցների աշակերտներ իրենց մշակած նախագծերն են ներկայացրել։

10

11

12

Փառատոնը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության համատեղ ջանքերով։

Միջոցառումների կազմակերպիչ ընկերությունը «Փրոփր»-ն էր, որը հայտնի է սոցիալական իր տարբեր նախաձեռնություններով: Կազմակերպիչները նախատեսում են փառատոնն ավանդական դարձնել՝ ընդգրկելով Հայաստանի մյուս մարզերը։

13

14

16

17

18

19

20

21

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register