ՎԱՐԴԱՎԱՌԸ՝ ԴՐԱԽՏՈւՄ

«Ճամփորդն» ամեն շաբաթ ներկայացնում է այն իրադարձությունները, որոնք կազմակերպվում են Հայաստանի ամենատարբեր համայնքներում: Փառատոնները, երիտասարդական քեմփերն ու մաստերկլասները հայկական տուրիզմի անբաժանելի մասն են դարձել: Դրանցից հետ մնալ կամ չմասնակցել պարզպես չի կարելի: Այս շաբաթ առաջարկում ենք գնալ Դրախտ:
Դրախտիկը՝ պաշտոնապես Դրախտ, գտնվում է Գեղարքունիքի մարզի հյուսիս-արևելյան ափին։ Այս շաբաթ՝ հուլիսի 21-ին, հենց այստեղ է նշվելու Վարդավառը:
Կազմակերպիչներն առաջարկում են 2-օրյա հագեցած ծրագիր ձեր ժամանցը կազմակերպելու համար: Աjն ներառում է ինչպես ծիսական, ժողովրդական արարողություններ, այնպես էլ այցելություններ պատմամշակութային վայրեր, ուխտագնացություն, արշավներ, համեղ, տնական սնունդ և գիշերակաց՝ հենց Դրախտում:
Հուլիսի 21-ին ժամը 14.00-18.00-ն կարող եք մասնակցել Drakhtik Color Festival-ին, զորբինգի (ջրային գնդակներ), վոթերլայնի: Ափին կլինեն պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ և սննդի կետ, որտեղ հնարավոր կլինի ճաշել և լանչել: Առավոտյան 5-9 լինելու է ուխտ դեպի Թթուջուր, արևածագը դիմավորելու են ծիսական արարողությամբ՝ դեզեր այրելով, որոնց մեջ խնձորներ են խորովելու և ուտելու, ջրոցին խաղալու են Թթուջրի ափերին, ապա՝ ծիսական նախաճաշ: Այնուհետև կարող եք այցելել գյուղացիների տներ, վայելել թարմ սնունդ, արշավի գնալ մոտակա սարեր ու բլուրներ, մասնակցել ծաղկահավաքի, տեղեկանալ հին հայկական ծեսերի և Վարդավառի մասին:
Հուլիսի 22-ին կլինի բուն «ջրվելու» արարողակարգը: Այդ օրը առավոտյան 05.00-09.00-ն պետք է հասցնեք ոչ միայն արթնանալ, գնալ սարերում զբոսանքի, այլև վերադառնալ գյուղ ու մի լավ ջրել ծանոթներին ու ընկերներին: Ժամը 12:00-20:00-ն Դրախտիկում նախատեսվում է Վարդավառյան ցուցահանդես, տոնավաճառ, համերգային ծրագիր, ձիերով զբոսանք, եւ ոչ միայն:
Վարդավառը Դրախտիկում նշելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով այս հղմամբ:
Մասնակցության արժեքը՝
– 1 անձի համար 12.000 դրամ՝ գիշերակաց, տրանսպորտ, 1-ին օրվա ճաշ, ընթրիք, 2-րդ օրվա նախաճաշ։
– մինչև 11 տարեկան երեխաների համար նույն ծրագիրը 8000 դրամ։
– 1 անձի համար 8000 դրամ՝ տրանսպորտ, գիշերակաց, նախաճաշ,
– մինչև 11 տարեկան երեխաների համար նույն ծրագիրը 5000 դրամ։
– 1 անձի համար 5000 դրամ՝ գիշերակաց, նախաճաշ,
– մինչև 11 տարեկան երեխաների համար նույն ծրագիրը 3000 դրամ։
Տեղափոխում Երևանից և հակառակը.
գնացքով
Երևան-Դրախտիկ -1000 դրամ
Դրախտիկ-Երևան- 1000 (գնացքը Երևանից շարժվում է 08:20 Զեյթուն կայարանից` «Ալմաստ» գործարանի մոտից, վերադարձը Դրախտիկից, գնացքը շարժվում է 17:10, միջին տևողությունը մեկ ուղղությամբ 2.5-3 ժամ)։
-Մեքենաներով յուրաքանչյուր ուղղությամբ 5000 դրամ (սկիզբը՝ Երևանից հուլիսի 21-ին 09:30 Կոնսերվատորիայի մոտից, ավարտը՝ Դրախտիկից հուլիսի 22-ին 20:00, միջին տևողությունը 1 ժամ 30 րոպե, վերջնական գրանցման համար վերջնաժամկետը 18.07.2018 թվական)։
Մանրամասների համար այցելեք միջոցառման ֆեյսբուքյան էջ :
Մանրմամասնների համար կարող եք զանգահարել
օրը 24 ժամ շաբաթը 7 օր՝ 091 91 61 71 Կարինե :
Տաթևիկ Սարգսյան