ՀԱՅՈՒՀՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ GIF ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

ԱՄՆ-ից հայուհին հաղթող է ճանաչվել GIF-պատկերների առաջին փառատոնում: Նյու-Յորքում GIF-պատկերների Giphy պատկերասրահը անցկացրել է սեփական կինոփառատոն Giphy’s Film Fest անվանումով:
GIF-պատկերների առաջին փառատոնում հաղթող է ճանաչվել երիտասարդ հայուհի Անի Հակոբյանը Կալիֆորնիայից: Իսլանդիայի ափերի ալիքների իր 14 վայրկյանանոց ֆիլմը մրցույթում ներկայացված 118 աշխատանքներից ճանաչվել է լավագույնը:
«Ես սիրում եմ կարճամետրաժներ: Կարճամետրաժ ֆիլմերի իմ ոճն ու ճաշակը ձևավորեցին երաժշտական տեսահոլովակներն ու գովազդային նյութերը,- մեջբերում է 24-ամյա հայուհու հայտարարությունը ամերիկյան Slate.com պարբերականը:
Անի Հակոբյանը կինոարվեստ է սովորել ՈւԷսլիան համալսարանում Կոնեկտիկուտ նահանգում: Ներկայումս աղջիկը ազատ լրագրող է: