Մեղրի փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 12-ին

Շամշադինի մեղրի ու հատապտուղների փառատոնն այս տարի կանկացվի օգոստոսի 12-ին: Արդեն 7-րդ տարին կազմակերպվող փառատոնը բոլոր մեղրասերներին համախմբելու հրաշալի առիթ է: «Ճամփորդն» այս շաբաթ առաջարկում է հավաքել ուսապարկն ու անհրաժեշտ իրերն ու ճամփա ընկնել դեպի Բերդ:
Օգոստոսի 12-ին ձեզ սպասվում է հետաքրքիր ու հագեցած ծրագիր: Այդ օրը նախատեսվում է՝
👉Մեղրի և հատապտուղների տաղավարներ՝ ցուցահանդես-
վաճառք,
👉Գյուղական և ազգային սննդի, մթերքների, պահածոների,
խմիչքների ներկայացում,
👉Ազգագրական երգ ու պար,
👉Մեղրով տորթի համահայաստանյան մրցույթ,
👉Գորգագործության, գոբելենագործության, ձեռագործության,
փայտամշակման և տարածաշրջանին բնորոշ այլ արհեստների
ներկայացում,
👉Մանկական խաղահրապարակ և ժամանց,
👉Խաղեր ու ժամանցային ծրագիր։
Ցանկության դեպքում կարող եք փառատոնի վայր մեկնել օգոստոսի 11-ին եւ գիշերակացն ապահովել վրաններում կամ B&B-ներում:
Երևան-Բերդ-Երևան տեղափոխության արժեքը 6000 դրամ է: Գիշերակացի ապահովման գները վրաններում եւ B&B-ներում՝ 4000-7000 դրամ: Մանրամասների համար կարող եք այցելել փառատոնի ֆեյսբուքյան էջ