ԱՄՆ-ՈւՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈւՆ ԿԱ, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՈւՏԻԿ ԵՆ

2

Մարդիկ տարբեր են, բայց նրանց հասարակությունից բացառել ֆիզիկական կամ մտավոր տարբերության պատճառով՝ դաժանության գագաթնակետն է:

Ամերիկայում լուծումը գտել են. ստեղծում են ընկերություններ, որտեղ կարող են աշխատել մարդիկ, որոնք աուտիզմ ունեն: Այսպիսի ընկերություններից է Auticon-ը: Այն գտնվում է Լոս Անջելեսում և զբաղվում է ծրագրային ապահովման փորձարկմամբ:

Հիմնադիրը Գրեյ Բենուան է, ով երկու աուտիկ տղաների հայր է: Նա հիմնել էր ընկերությունը 2013 թվականին և արդեն ունի մոտ 150 աշխատակից:

Auticon-ում աշխատակիցները կարող են ականջակալներ կրել, եթե կա դրա կարիքը: Նրանք կարող են ունենալ իրենց անձնական աշխատանքային գրաֆիկը, աշխատել մթության մեջ, շփվել գործընկերների հետ միայն մեսինջերների միջոցով և այլն:

Աուտիզ ունեցող մարդկանց դժվար է գտնել նորմալ աշխատանք, քանի որ նրանցից հաճախ վախենում են այլ մարդիկ: Չնայած, աուտիստները շատ հաճախ տաղանդավոր են:

Այլ ընկերությունները օգտագործում են այս փորձը:

Գերմանական SAP ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ, նոյնպես աշխատանքի հնարավորություն է տալիս աուտիկ անձանց: Որպեսզի հարցազրույցներին մասնակցելը նրանց համար հեշտ լինի, նրանց հնարավորություն է տրվում Lego-ով ռոբոտներ սարքել՝ պաշտոնական հարցազրույցի փոխարեն:
Ընկերության աշխատակիցները ասում են, որ աշխատանքային մթնոլորտը թեթև, ուրախ և ապահով է:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register