ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՄՐՑՈՒՅԹ

-
«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի մասին
2018 թ․ օգոստոսին «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ն Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ մեկնարկել է «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։
Որպես ծրագրի հերթական բաղադրիչ, ՀԼԱ-ն հայտարարում է փաստերի ստուգման լրագրողական նյութեր պատրաստելու հնարավորություն։ Հետաքրքրված լրագրողները կարող են հայտեր ներկայացնել, որոնք կընտրվեն մրցույթով։
-
Փաստերի ստուգման լրագրողական նյութերի հիմնական հարցերի շրջանակը։
Փաստերի ստուգման լրագրողական նյութերի հիմնական խնդիրն է՝ խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։
Ընդունվում են գաղափարներ, առաջարկներ, ինչպես առանձին նյութերի, այնպես էլ փաստերի ստուգում անցած ուսումնասիրությունների շարք պատրաստելու համար:
2. Պայմանները
-
Նյութերի առաջարկները ընտրվելու են մրցույթային կարգով։ Լրագրողական նյութերի համար դրամաշնորհ է տրամադրվելու 8 լրագրողի։
-
Նյութը պետք է լինի 3-5 էջի սահմաններում և պարունակի բոլոր անհրաժեշտ հղումները սկզբնաղբյուրներին և զեկույցում օգտագործվող փաստերին։
-
Նյութերի պատրաստման համար տրամադրվելու է առավելագույնը մեկ ամիս ժամանակ։
-
Ընտրված հեղինակները կստանան մասնագիտական աջակցություն՝ Հանրային լրագրության ակումբի ներկայացուցիրների կողմից։
-
ՀԼԱ-ն իրավունք ունի խմբագրել հոդվածները։
-
Նյութերի հեղինակային իրավունքը պատկանելու է և’ հեղինակին, և’ լրատվամիջոցի և’ ՀԼԱ֊ին։
-
Ծրագրի շրջանակում պատրաստված նյութերը պետք է պարունակեն հետևյալ ծանուցումը.
3. Պահանջվող որակավորումներն ու փորձը
Մրցույթին կարող են դիմել ․
-
առնվազն երկու տարվա փորձ լրագրությունում, հետաքննական լրագրությունում, հետազոտության, փաստերի ստուգման, ոլորտներում,
-
Նախապատվությունը տրվելու է Փաստերի ստուգումը ընտրությունների շրջանում.դասընթացի մասնակիցներին։
4. Պահանջվող փաստաթղթերն ու հայտերի ներկայացման ընթացակարգը
Պահանջվող որակավորումներ ունեցող և հետաքրքրված անհատները/փորձագետները, լրատվամիջոցների ներկայացուցիչները կամ ազատ հեղինակները կարող են ուղարկել հայտը info@pjc.am էլ․ փոստին մինչև 2019 թ․ հունվարի 30-ը։
Առաջարկությունը պետք է ներառի՝
-
Լրացրած մասնակցության հայտ՝ առցանց հայտը հասանելի է այստեղ:
-
ինքնակենսագրական (CV)։
Եթե ունեք հարցեր առաջարկի մշակման վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել Հանրային լրագրության ակումբի հետ էլ․ փոստով՝ info@pjc.am ; կամ gayamir@gmail.com կամ հեռախոսազանգով՝ +374 93 444 959։