ԻՆՉՈւ՞ ԵՆ ԿԱՆԱՅՔ ՄԻՇՏ ՄՐՍՈւՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈւՄ

Եթե գրասենյակում աշխատող կին եք, որ անընդհատ մրսում եք, ուրեմն իմացեք, որ միայնակ չեք:
Պարզվում է, գրասենյակներում հիմնականում պահպանում են այնպիսի ջերմաստիճան, որը հարմար է միջին վիճակագրական մարդուն:
Բայց կանայք սովորաբար արձակում են ավելի քիչ մարմնի ջերմություն, քան տղամարդիկ, հետևաբար, ավելի հավանական է, որ կմրսեն: Բացի դա, եթե գրասենյակի ջերմաստիճանը պահպանենք կնոջ կարիքներին համապատասխան, ապա, ըստ հետազոտողների, դա կօգնի էներգիա խնայել:
Ամբողջ աշխարհում հիմնականում շինությունները հարմարված են 1960-ականներին Ջեռուցման, սառեցման և օդորակման Ամերիկյան ինժիներների կողմից մշակված ստանդարտին համապատասխան: Այն հիմնված է ջերմաստիճանի, օդի արագության, հարաբերական խոնավության, հագուստի և մարմնի արձակած ջերմության վրա: Բայց ստացվում է, որ կանայք ավելի հաճախ են մրսում, քան տղամարդիկ:
Պատճառը նրանում է, որ կանանց մարմինները միջինում ավելի քիչ ջերմություն են արտազատում, քան տղամարդկանց, քանի որ չափսերով ավելի փոքր են և մկանային զանգվածը ավելի քիչ է, քան ճարպայինը:
Նոր հետազոտության շնորհիվ պարզվեց, որ 60-ականներին մշակախ համակարգը ավելի արագ նյութափոխանակում է հաշվարկել, քան իրականում կա: Ստացվել է, որ նորմալ ջերմաստիճանը ավելի ցածր է, քան պետք է լինի:
Ստացվում է, որ օդորակիչների և սառեցման համակարգերի կարիքը ավյքան էլ շատ չէ և դա կարող է օգնել տնտեսմանը:
ՏԻԳՐԱՆՈւՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ