ՄՐՑՈւՅԹ ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄԱԿ-ի նախաձեռնած SDGs and Her առցանց մրցույթի նպատակն է ցույց տալ, թե ինչպես են կանանց կողմից հիմնված և ղեկավարվող ՓՄՁ-ները իրենց գործունեությամբ աջակցում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին:
Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան Վաշինգթոնում վերապատրաստման ծրագրի մասնակցել և իրենց ձեռքբերումներով կիսվել ԱՄՆ-ում անցկացվող միջոցառման շրջանակներում:
Մրցույթին կարող են դիմել կին ձեռներեցները, ովքեր առնվազն 3 տարի գործող բիզնես ունեն, որի աշխատակիցների քանակը չի գերազանցում 9-ը և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 100,000 ԱՄՆ դոլարի սահմանագիծը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 31-ն է: Մանրամասներին կարող եք ծանթոանալ կազմակերպչի պաշտոնական կայքում հետևյալ հղումով: