Մամուլի անկախության վերջին միտումների մասին

world-press-freedom-2019 (1)

Մամուլի անկախությունը հարձակումների է ենթարկվում աշխարհի ազդեցիկ ժողովրդավարական որոշ երկրներում՝ համաձայն ԱՄՆ-ում հիմնված «Freedom House» վերլուծական կենտրոնի նոր զեկույցի:

Խմբի տարեկան զեկույցի համաձայն, աշխարհում մամուլի անկախությունը «իջնող պարույրով» է շարժվում՝ հատկապես աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներում:

Խումբը հայտնում է, որ գլոբալ առումով վերջին երկու տասնամյակների ընթացքում լրատվամիջոցներին ճնշելու ջանքերի ավելացումը եղել է ինչպես ավտորիտար երկրներում, այնպես էլ ժողովրդավարական երկրներում:

«Շատ ժողովրդավարական երկրներում լեգիտիմ ընտրված առաջնորդները, ովքեր պետք է լինեն մամուլի ազատության պաշտպաններ, կտրուկ փորձեր են արել լուրջ մեդիաներին և լրագրողներին լռեցնել՝ ամրապնդելու համար իրենց բարենպաստ լուսաբանումը», – ասվում է զեկույցում:

Այս միտումը տարածված է ինչպես Եվրոպայում, այնպես էլ Եվրասիայում և Մերձավոր Արևելքում: Մեդիային լռեցնելու տարածված մեթոդներն են կառավարության աջակցությամբ սեփականության իրավունքի փոփոխությունները, վարչական և ֆինանսական ճնշումները, ինչպես նաև ազնիվ լրագրողներին հրապարակավ վարկաբեկելը:

Զեկույցում ասվում է, որ. «Նպատակն այն է, որ մամուլը ծառայի իշխանությանը, այլ ոչ թե հասարակությանը»:

Զեկույցը որպես օրինակ է բերում Հունգարիայում Վիկտոր Օրբանի կառավարությանը և Սերբիայի Ալեքսանդր Վուչիչիի կառավարությանը, որոնք վերջին շրջանում լուրջ քայլեր են ձեռնարկել վերջին տարիներին քննադատական ձայների լռեցնելու ուղղությամբ:

Իսրայելում վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրվում է լրատվամիջոցներին բարենպաստ լուսաբանման դիմաց արտոնություններ տրամադրելու մեջ:

Սակայն ամենաանհանգստացնող փոփոխությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ում, որտեղ նախագահ Թրամփը սկսել է հարձակողական քաղաքականություն վարել և անվանել “ֆեյք” մեդիաներ որոշակի անկախ լրատվամիջոցների՝ նրանց անվանելով հասարակության թշնամի: ԱՄՆ-ում նաեւ շատացել են բռնությունների և սպառնալիքների քանակը լրագրողների նկատմամբ:

Վերջերս անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիները ավելի շատ մտահոգված են «կեղծ լուրերի» տարածմամբ, քան կլիմայի փոփոխությունը, ահաբեկչությամբ, անօրինական ներգաղթով, ռասիզմով և սեքսիզմով:

Մինչդեռ մամուլի ազատության անկումը մտահոգության տեղիք է տալիս, Freedom House- ը նշում է, որ անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները խոր ազդեցություն են ունենում ժողովրդավարության գործելակերպի վրա:

«Միտումը կապված է ժողովրդավարության գլոբալ անկման հետ: Մամուլի ազատության սահմանափակումները, ինչպես ախտանիշ է, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների և սկզբունքների խզման նշան, որը հատկապես մտահոգիչ է», – նշված է զեկույցում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register