ԹՈւՐՔԱԿԱՆ ԼԻՐԱՅԻ ԱՆԿՈւՄՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՄՆ-ԻՆ

1

Թուրքիայում տնտեսական ծանր վիճակ է ազգային արժույթի` լիրայի կտրուկ անկման պատճառով: «Business Insider»-ը ներկայացնում է, թե ինչու տնտեսական անկումը Թուրքիայում կարող է սարսափելի հետևանքների բերել Արևմուտքի համար:

Թուրքիայի տնտեսությանը վերջին ծանր հարվածը հասցրել են ԱՄՆ-ի պատժամիջոցները: ԱՄՆ-ը կրկնապատկել է թուրքական ալյումինի և պողպատի ներմուծման մաքսատուրքերը, ինչը համապատասխան ընկերությունների համար գործնականում նշանակում է «փակ դուռ» ԱՄՆ շուկայի առջև: Եթե չվերանան պատժամիջոցները, Թուրքիան ստիպված է լինելու նոր շուկաներ փնտրել:

ԱՄՆ-ի նման վարքագծի գլխավոր պատճառ նշվում է Թուրքիայիում անցած տարեվերջին կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը: Վերջինս մեղադրվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու  համար: ԱՄՆ-ը նշում է, որ այս մեղադրանքներն անհեթհեթ են:

Պատժամիցներից հետո թուրքական լիրան ազատ անկման վիճակում է:  Այժմ այն ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել. 1 լիրան =0.17 դոլար: Գնաճն արդեն իսկ կազմում է 15 տոկոս և ըստ կանխատեսումների՝ դեռ շարունակվելու է:

«Business Insider»-ը գրում է. «ԱՄՆ-ի պատժամիջոցները զայրացրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին: Վերջինս հայտնել է, որ Թուրքիան այժմ նոր գործընկերներ է փնտրում: Մինչդեռ Թուրքիան հարկավոր է Արևմուտքին, որպեսզի լինի, այսպես ասած, բուֆերային գոտի Եվրոպայի և սիրիական պատերազմի միջև: Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայի տնտեսությունը վերջանական քայքայվի:

Քաղաքական քարտեզի վրա Թուրքիայի դիրքը չափազանց կարևոր է ռազմավարական և մարտավարական առումով: Թուրքիան` կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև: Առաջին հերթին Արևմուտքն է շահագրգռված, որ այդ կամուրջն ամուր լինի: Մերձավոր Արևելքում պատերազմը չի սողոսկում Հունաստանի տարածք, քանի որ Թուրքիան հանդիսանում է խոչընդոտ»:

Արևմուտքից Թուրքիայի հարևաններն են Հունաստանը, Բուլղարիան, որոնք Եվրոպական միության անդամ են: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մի քանի տարի առաջ ակտիվորեն փորձում էր դառնալ Եվրոպական միության լիրաժեք անդամ: Բացի Հայաստանից, Թուրքիայի հարևաններն են` Վրաստանը, Իրանը, Իրաքը, Սիրիան և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը գտնվում է Ադրբեջանի կազմում։

Ըստ «Business Insider»-ի՝ հենց Թուրքիան է, որ խոչընդոտել է Իսլամական պետության ահաբեկչական խմբավորումների տեղաշարժը Հունաստան: Թուրքիայի շնորհիվ է, որ Սիրիայի պատերազմը մնում է հենց Սիրիայում: Մյուս կողմից Թուրքիան խոչընդոտում է ռուսների վերադարձը Բուլղարիա: Ինչպես նաև` Թուրքիայի պատճառով իրանցիները, իրաքցիները, քրդերը և այլ կոնֆլիկտներից տուժածները զանգվածաբար չեն արտագաղթում Եվրոպա:

«Թուրքիան ունի այլընտրանքային տարբերակներ: Կողմնակալությունն և անարգանքը մեզ կստիպի նոր գործընկերներ և դաշնակիցներ փնտրել»,-նշել է Էրդողանը` նաև կոչ անելով բոյկոտել ԱՄՆ ներկայացնող ընկերությունների արտադրած էլէկտրատեխնիկան և հեռախոսները:

Ամենասարսափելի սցենարն Արևմուտքի համար, ըստ «Business Insider»-ի, այսպիսին է. Թուրքիայի պոտենցիալ նոր գործընկերները կդառնան Իրանը, Սիրիան և Ռուսաստանը, որոնք բոլորն էլ դժվար կացության մեջ են ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով:

Գարեգին Ալեքսանյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register