ՏԱՆԸ ԶԵՆՔ ԵՆ ՏՊՈՒՄ

38462822_1017816001713523_6668876603323318272_n (1) (1)

Ոչ վաղ անցյալում այս գաղափարը կարող էր հրաշալի ներմուծվել գիտական ֆանտաստիկ գրականությունում, այսօր արդեն իրականություն է. մարդիկ կարող են իրենց տանը 3D պրինտերներով իսկական զենք ստանալ: Այունահնդերձ, ԱՄՆ-ում մեծ դատավարություն է ընթանում, կառավարությունը մտահոգություն ունի, որ նմանատիպ զենք ստեղծելու ազատ հնարավորությունը կարող է մեծ խնդիրներ առաջացնել:

Ատրճանակի հեղինակը «Defense Distributed» ընկերությունն է: Ատրճանակը հնարավոր է հավաքել 3D պրինտերի տպած մասերով: Առաջին օրինակը ստեղծվել է 2013 թվականին, առաջին մոդելի անունը՝ «Ազատարար»:  Հեղինակը՝ Կոդի Ուիլսոնը, նախագծի գծագիրը ներբեռնել է համացանց: Այդ գծագրով յուրաքանչյուրը կարող է մարտական զենք ստեղծել: Հիմնական մասերը պլաստիկից են, այդ պատճառով այս զենքը շատ դժվար է հայտնաբերել մետաղ որոնող սարքերի միջոցով: Այս զենքի հանրայնացմանը դեմ արտահայտվողները մտավախություն ունեն, որ զենքը հեշտությամբ կհայտնվի այն մարդկանց ձեռքում, ովքեր չունեն դրա իրավունքը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում 3D պրինտերով ստացած զենքը:

Հրազեն է՝ ստեղծած ABS պլաստիկից, սա այն նյութն է, որից ստեղծում են, օրինակ, «Lego»-ն: «Defense Distributed»-ի ներբեռնած գծագրերով կարելի է ստանալ տարատեսակ զենքեր, այդ թվում՝ «AR-15» հրաձիգը,  «Beretta M9» ատրճանակն և այլն:

Ստեղծման աշխատանքը բա՞րդ է

Նույնիսկ միջին որակներ ունեցող մեխանիկը կարող է եռաչափ պրինտերով զենք ստանալ: Ավելին՝ ծրագրային ապահովման կատարելագործմամբ, աշխատանքը ապագայում ավելի է հեշտանալու:

Արդյո՞ք յուրաքանչյուրը կարող է սարքել իր զենքը

Իրականում մեծ գումարների հետ է կապված: Նման զենք ստեղծելու համար բարձորակ եռաչափ պրինտերները են հարկավոր, որոնք հազարավոր դոլարներ արժեն: Այունհանդերձ, միայն գումարի հարցը չի կարող մեծ խոչընդոտ լինել և չի թեթևացնում այս գաղափարի դեմ արտահայտվողների քննադատության կշիռը:

Կողմ արտահայտվողների տեսակետը

«Defense Distributed» ընկերության ղեկավար Կոդի Ուիլսոնը նշում է, որ կառավարությունների կողմից շատ դժվար, նույնիսկ անհնարին կլինի, չդասակարգված և չհայտնաբերվող զենքն արգելելը: Ուիլսնը այս զենքի թույլտվությունը դիտարկում է որպես խոսքի ազատության վկայություն:

Էֆեկտիվության աստիճանը

2013 թվականին կատարած փորձերի արդյունքում հաստատվել է, որ 3D ատրճանակները մահաբեր են: Փամփուշտները՝ 9*17 մմ չափսով են: Այլ խնդիր է, որ որոշ դեպքերում խափանվում է զենքի աշխատանքը, կրակոցի պահին այն պայթում է և բաժանվում է տասնյակ կտորների:

 

Դատավարություն

2013-ին ԱՄՆ-ում տասը տարով հաստատվել է օրենքը, որ յուրաքանչյուր զենք պետք է դյուրին կերպով հայտնաբերվի մետաղ որոնող սարքերի միջոցով:  Ըստ օրենքի՝ արգելվում են այն զենքերը, որոնք չեն պարունակում բավարար քանակությամբ մետաղ՝ որոնողական սարերով հայտնաբերելու համար: Նման սարքեր հիմնականում կիրառում են օդանավակայաններում, դատարաններում և այլ վայրերում: Պլաստիկից զենքերը շրջանցում են այս օրենքը: Հենց այս կետի շուրջ էլ այժմ ընթանում է դատավարությունը: Հաջորդ լսումները տեղի են ունենալու օգոստոսի 10-ին:

 

Աղյբուր՝ CNN

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register