ԵԶԱԿԻ ՑԱՎԱԶՐԿՈՂԻ ՆԵՐԱՐԿՈՒՄԸ ԾՆԿԻՑ ԱՅՐՈՒՄ Է ՑԱՎԸ ՆԵՐՍԻՑ

2

Գիտնականները պատրաստում են եզակի դեղամիջոց ներարկման համար, որը ստանում են մի միացությունից, որը 1000 անգամ կծու է չիլի պղպեղից։ Նրանց գնահատականներով՝ այդ դեղամիջոցի ներարկումը կարող է ազատել հոդացավից։

Դեղամիջոցի հիմքում խեժաեթերատոքսինն է (RTX), որը տառացիորեն այրում է նյարդային վերջավորությունները, որոնք պատասխանատու են ուղեղին վնասված հոդից ցավի ազդանշանների փոխանցման համար։ RTX-ը ստանում են խեժաբեր իշկաթնուկից։ Միացությունը նման է կապսաիցինի (ապահովում է չիլի պղպեղի կծվությունը), բայց շատ ավելի կծու է նրանից։

Երբ RTX-ը շփման մեջ է մտնում նյարդային վերջավորությունների հետ, այն միանում է TRPV1 մոլեկուլին, որը կապված է ցավի մասին ազդանշանների փոխանցման հետ։ Փոխգործակցության արդյունքում անջատվում է ջերմություն, որն այրում է փոխանցիչ ցանցը։

Դեղամիջոցը թեսթավորել են օսթեոարթրիտ ունեցող 30 կամավորի վրա։ Արդյունքում՝ ընդամենը մեկ օրում կամավորներն զգացել են տարբերությունը։ Դրական էֆեկտը պահպանվել է երեք ամիս։

Ի դեպ, RTX-ը հաջողությամբ թեսթավորել են նաեւ քաղցկեղով պացիենտների վրա, որոնց ցավազրկող է անհրաժեշտ եղել։ Ի տարբերություն սովորական ցավազրկողների (ստերոիդ միջոցներ)՝ RTX-ը ստամոսքին չի վնասում։ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register