ՎԱՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՎԻՏԱՄԻՆ D-Ի ՊԱԿԱՍԻ ՆՇԱՆ

2

Ճնշված հոգեհուզական վիճակը վիտամին D-ի պակասի հիմնական նշաններից մեկն է, պնդում են ամերիկացի գիտնականները։

Գուցե մարդիկ, որոնց բոլորը համարում են հոռետեսներ, պարզապես տառապում են այդ վիտամինի պակասից, ինչպես ասվում է Medical Xpress պարբերականում։

Տարեց պացիենտների հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց օրգանիզմում, որոնք հաճախ են գտնվել ճնշված հոգեվիճակում, վիտամին D-ի մակարդակը միջինը ցածր է եղել 15 տոկոսով։

Ինչպես հայտնի է, վիտամին D-ն օրգանիզմում արտադրվում է արեւի լույսի ներքո։ Արեւի լույսի անբավարարության դեպքում վիտամինի խտությունը նվազում է, ինչն իր հերթին փոխում է հոգեհուզական վիճակը. վատանում է մարդու տրամադրությունը, նա կորցնում է կյանքով ուրախանալու կարողությունը, դառնում է ժլատ զգացումներն արտահայտելու մեջ, ուժեղ դրական էմոցիաներ գրեթե չի արտահայտում։

Գիտնականները խորհուրդ են տալիս ուշադիր հետեւել մերձավորներին։ Երկար ձգվող վատ տրամադրությունը կարող է վիտամին D-ի պակասի ազդանշան լինել։ Մշտական վատ տրամադրության դեպքում նպատակահարմար է անալիզ հանձնել եւ պարզել, թե ինչպիսին է վիտամինի պարունակությունն օրգանիզմում։ Ծանր դեպքերում վիտամին D-ի պակասի պատճառով մարդկանց մոտ կարող է խոր սթրես եւ դեպրեսիա առաջանալ, որոնց հետեւանքները կարող են իսկապես դրամատիկ լինել։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register