ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ

Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ զուգարանակոնքի, լվացարանների և լոգարանի ջուրը կարող է մանրէներով հագեցած լինել:
Զուգարաններից վերցված ջրի նմուշներում գիտնականները հայտնաբերել են լեգիոնելյոզ առաջացնող մանրէներ։ Դրանք կարող են առաջացնել լուրջ հիվանդություններ, որոնք կարող են հանգեցնել մահվան։Ամենավտանգավորը մանրէների՝ լորձաթաղանթի վրա և շնչառական օրգաններում հայտնվելն է։ Վտանգավոր գոտում են ցածր դիմադրողականություն ունեցող մարդիկ։ Մասնագետները պնդում են, որ այդ մանրէները կարող են առաջանալ ջրամատակարարման համակարգերում, որտեղ ջուրը երկար ժամանակ մնում է։