ԽՈՐՎԱԹՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՊԱԼՎԱԾ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԷՐ ԱՇԽԱՏԵԼ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

cover

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակչում Խորվաթիան կարողացել է լրացուցիչ ժամանակում կամային հաղթանակի հասնել Անգլիայի հավաքականի նկատամամբ: Հաղթական գոլը գրանցվել է 109-րդ րոպեին` հարձակվող Մարիո Մանջուկիչի կողմից:

1

Գոլը տոնելու համար Մանջուկիչը վազել է անկյունային դրոշակի մոտ, նրան են միացել խաղընկերները, պահեստայինների նստարանին գտնվող թիմակիցները: Շուտով կազմված «ձնագնդին», գտնվելով էյֆորիկ վիճակում, տապալվել է` իր հետ տանելով նաև եզրագծի մոտ աշխատող ֆոտոլրագրողներից մեկին` սալվադորցի Յուրի Ալբերտո Կորտես Ավալոսին: Վերջինս ապրում է Մեքսիկայում և աշխատում է համաշխարհային հեղինակավոր գործակալություններից մեկի` AFP (Agence France-Presse)-ի համար:

2

«Խփած գոլից հետո Մանջուկիչն և ողջ թիմը հայտնվեցին իմ առջև: Նստած էի անկյունում, աշխատում էի  երկարաֆոկուս օբյեկտիվով, իսկ երբ տեսա, որ մոտենում են, վերցրեցի մյուս` ավելի լայնանկյուն օբյեկտիվով տեսախցիկը: Անդադար նկարում էի, սակայն նրանց տոնախմբությունն ավելի էր ուժգնանում, արդյունքում` բոլորով տապալվեցին ինձ վրա:

3

Ես փորձում էի ընկած վիճակում  լուսանկարել, իսկ ֆուտբոլիստները նույնիսկ արձագանքում էին, որոշ կադրեր ստացվեցին: Ամենակարևորը` ես և տեխնիկան անվնաս դուրս եկանք իրավիճակից. տղաները որևէ բան չկոտրեցին: Երբեմն խաղերի ժամանակ լինում է, որ ֆուտբոլիստներն ընդհուպ մոտնում են լուսանկարիչներին կամ կարող են  գնդակով պատահաբար խփել, բայց նման բան երբեք չէր պատահել ինձ հետ»,- խոստովանում է ֆոտոլրագրողը sports.ru-ի հետ զրույցում:

4

Երբ կրքերն հանդարտվեցին, ֆուտբոլիստները սկսեցին հետաքրքրվել ֆոտոլրագրողի որպեսիությամբ, նրանից մեկը` Դոմագոյ Վիդան նույնիսկ համբուրեց Կորտես Ավալոսի ճակատը:

«Ցավոք չեմ աշխատելու եզրափակչում, այժմ մեկնում եմ Ռուսաստանից: Սակայն այս դեպքից հետո երկրպագելու եմ Խորվաթիայի հավաքականին: Նախկինում լուսաբանել եմ Օլիմպիական խաղերը, Հարավային Ամերիկայի գավաթը, Կոնֆեդերացիայի գավաթը, այլ խոշոր մրցաշարեր, սակայն նման զգացողություններ չէի ունեցել»,- նշել է լուսանկարիչը:

5

6

7

8

9

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register