ԳԻՇԵՐԱՅԻ ԺԱՄԵՐԻՆ ՍՆՎԵԼԸ ՎԱՏԹԱՐԱՑՆՈւՄ Է ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆԸ

1

Եթե մարդը պատրաստ է ուշ երեկոյան «հարձակվել սառնարանի» վրա, ապա նա պետք է պատրաստ լինի հիշողության վատթարացմանը։ Պարզվում է, որ սննդի կիրառումն այն պահին, երբ օրգանիզմն արդեն պետք է քնի, խախտում է հիպոկամպի՝ ուղեղի հիշողության կենտրոնի աշխատանքը։ Դա ապացուցել են մկների վրա կատարված փորձերը։

Մինչ այս էլ հայտնի էր, որ գիշերային սնունդը հանգեցնում է շաքարի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին սպառնում է դիաբետով ու սրտային հիվանդություններով։

Այժմ Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ գիշերային սնունդը վատթարացնում է նաև հիշողությունը։ Մկների մոտ, որոնց կերակրել են այդ ժամերին, գրանցվել են CREB սպիտակուցի նվազեցված ցուցանիշներ։ Իսկ դա օրգանիզմի ներքին ժամացույցի և ուղեղի կողմից նոր ընկալումները ձևավորելու ունակությունների բանալին է։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register