ՍՈՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԱՐԺԵ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՄԻՆՉԵՎ 30-Ը

2

 Բոլորս էլ նպատակներ ունենք, որոնք հաճախ կորչում են առօրյա վազքի եւ գործերի մեջ: Երբեմն պետք է կանգ առնել, նայել ձեր ներսն ու հասկանալ՝ որ սովորություններն են ձեզ խանգարում առաջ գնալ եւ հասնել ձեր նպատակներին:  Ցանկալի է, որ գոնե մինչեւ 30 տարեկանն ազատվեք դրանցից շատերից:

Եվ այսպես, ո՞ր սովորություններից է պետք հրաժարվել:

Ապրել հանուն վիքենդի

Սրա լուծման լավագույն տարբերակն այն է, որ սկսեք պլանավորել ձեր երեկոներն ու ինչ կարելի է անել աշխատանքից հետո: Գտեք ձեր սրտի հոբբին, զբաղվեք դրանով կամ շփվեք ընկերների հետ. Շփումները միայն կօգնեն ձեզ:

Լինել պասիվ ծխող

Մարդկանց մեծ մասն ուղղակիորեն ծխախոտ չի օգտագործում, բայց հասարակական վայրերում ակտիվորեն շնչում է ուրիշների ծխած օդը: Սովորություն դարձրեք չայցելել այնպիսի վայրեր, որտեղ չկան առանձնացված սրահներ ծխողների և չծխողների համար: Հետեւեք ձեր առողջությանը. այն ձեզ դեռ պետք է:

Հույսը դնել նյութափոխանակության վրա

Պետք չէ մտածել, որ միայն նյութափոխանակությունը բավարար է քաշ չհավաքելու համար: Սովորություն դարձրեք զբաղվել ձեր մարմնով, այցելեք մարզասրահ, լողավազան կամ պարզապես վազեք առնվազն շաբաթական 3 անգամ:

Ուրիշի փոխարեն առեւտուր անել

Դադարեք ուրիշների փոխարեն առեւտուր անել կամ թույլ տալ, որ ուրիշները ձեզ համար հագուստ ընտրեն-գնեն: Գնացեք շոփինգի մենակ, ստեղծեք ձեր ոճն ինքնուրույն: Դա կօգնի ձեզ այնպիսի հագուստ ընտրել, որը լավագույնս բնորոշում է ձեզ:

Անել ինչ որ բան, որը «պետք է» անեք

Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի գնաք այն իրադարձություններին, որոնց «պետք է գնաք»:

Գերադասել ֆիզիկական առոողջությունը հոգեւորից

Լավ է, երբ դուք մարզվում եք ու հետեւում ֆիզիկական առողջությանը, բայց հիշեք, որ մտավոր առողջությունն ու հոգեւոր հանգիստը պակաս կարեւոր չեն: Հետեւեք ձեր մտավոր առողջությանը նույնպես:

Ուտել պատվիրված սնունդ

Արագ սնունդը, սենդվիչները, պիցցաները ընդունելի են, եթե դուք ուսանող եք: Բայց երբ դուք մի փոքր մեծանում եք, շատ լավ է, եթե կարողանում եք ինչ-որ համեղ բան պատրաստել: Ունեցեք մի քանի «ֆիրմային»  ճաշատեսակ ու աղցան, որոքն կպատրաստեք մեծծագույն սիրով:

Ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք ձեզ ստիպում են անկարեւոր զգալ

Ոչ բոլորն են պպատրաստվում սիրել ձեզ: Եվ դա բնական է: Սովորեք ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր սիրում ու ընդունում են ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Եւ կյանքն անհամեմատ հեշտ կլինի:

Պլանները փոխել վերջին պահին

Ժամանակի հետ մենք սկսում ենք պլանավորել մեր օրը, հանգիստը, անգամ տարին նախապես: Որեւէ մեկին հանդիպելու, քննարկումներ ունենալու, միասին հանգստի մեկնելու համար շատերը հարմարեցումներ են անում ժամատախտակում: Այնպես որ, ավելի պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր ու դիմացինի ժամանակին:

Համեմատել ձեր կյանքն ոււրիշների հետ

Ֆեյսբուքով կամ Ինստագրամով սքրոլ անելն առողջարար չէ:  Սոցիալական ցանցերում մարդիկ հրապարակում են միայն այն, ինչ ուզում են, որ մյուսներն իմանան իրենց մասին: Դրանք նայելով ձեզ կարող է թվալ, որ բոլորի կյանքն իդեալական է, իսկ ձերը տխուր ու անհետաքրքիր: Դա ամենեւին էլ այդպես չէ:

Տաթեւիկ Սարգսյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register