5 ՄԻՋՈՑ՝ ՍԹՐԵՍԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈւ ՀԱՄԱՐ

Եթե դուք սթրես եք ապրում, ապա շնորհավորում ենք. դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դուք մարդկության մի մասն եք կազմում: Սովի զգացողությունը, անհանգստությունն ու ոգևորությունը սթրեսի դրսեևորման ձևեր են, որոնք մեզ ստիպում են որոշակի գործողություններ ձեռնարկել: Բայց սթրեսային իրավիճակում մեր գործողությունները պետք է ուղղված լինեն ոչ թե սթրեսի ճնշմանը, այլ կառավարմանը:
Ներկայացնում ենք 5 միջոց, որոնք կօգնեն ձեզ կառավարել սթրեսը:
- Միշտ հիշեք մեծ պատկերի մասին
Հիշեք սթրեսի հեռանկարի մասին: Երբ դուք պայքարում եք սթրեսի դեմ, մտածեք՝ ինչ հետևանք կարող է այն ունենալ ձեր կյանքի վրա 1 շաբաթ, 1 ամիս կամ 1 տարի անց: Ժամանակի ընթացքում դուք կսովորեք «մշակել» ժամանակավոր դժվարություններն օբյեկտիվորեն:
- Մի անտեսեք ներկա ժամանակը:
Շատ հնարավոր է, որ մեծ պատկերը տեսնելիս այն վախեցնի ձեզ: Այս դեպքում ներկա խնդիրների վրա կենտրոնացումը կարող է նվազեցնել սթրեսը: Երբեմն պետք է տեսնել մեծ պատկերը, իսկ երբեմն՝ կենտրոնանալ ներկայի վրա. ինքներդ պետք է կարողանաք ընտրել սթրեսի դեմ պայքարի ձեր տարբերակը:
- Ակտիվություն, սնունդ, քուն
Եթե դուք ուզում եք արդյունավետ կառավարել սթրեսը, ապա ձեզ պետք է հիշել այս կարևորագույն 3 բաղադրիչների մասին: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նպաստում է էնդորֆինների արտադրությանը, որը հավասարակշռություն և հանգստություն է հաղորդում, օգնում հաղթահարել սթրեսային իրավիճակը: Բալանսավորված սնունդը կօգնի օրգանիզմին ճիշտ գործել: Եվ վերջապես, քունը. պետք է բավարար չափով քնել, դժվար թե ձեզ ինչ-որ բան օգնի, եթե դուք նորմալ չեք քնում:
- Զբաղվեք շեղող գործունեությամբ
Դուք կարող եք տրվել հաճույքներին, տոննաներով շոկոլադ ուտել, խմել, ծխել, ժամերով նստել համակարգչի դիմաց կամ բարում ժամանակ անցկացնել ընկերների հետ: Այս ամենը գրավիչ է, բայց միայն ժամանակվոր լուծում է առաջարկում: Փորձեք այս ամենը փոխարինել ավելի արդյունավետ տարբերակներով: Գնացեք մարզասրահ, հոբբի գտեք, կարդացեք, պարի գնացեք, հաճախեք կինո, զբաղվեք մեդիտացիայով:
- Պահպանեք դրական հարաբերությունները
Դրական նայել աշխարհին ու երևույթներին չի նշանակում արհամարհել այն, ինչը սթրես է առաջացնում: Ավելի շուտ դա գիտակցում է, որ դրական աշխարհընկալումը ցանկալիին հասնելու կարևոր քայլերից է: Դա նշանակում է ընդունել խնդիրների գոյությունը և ակտիվորեն լուծել դրանք: Մի՛ ընկճվեք, պարզապես գործեք:
Թարգմանեց Տաթևիկ Սարգսյանը