ՍԹՐԵՍԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԼԱՑԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԱՑԵԼ

2

 Սթրեսային իրավիճակներում ճապոնական բազմաթիվ դպրոցներ և ընկերություններ խրախուսում են մարդկանց լացել հոգեկան առողջությունը պահպանելու համար:

Տխրության եւ երջանկության արցունքները նվազեցնում են սթրեսը, քանի որ լարվածությունը հանգստացնում է նյարդերին` խթանելով պարասիմպաիկ նյարդային ակտիվությունը:

«Լացելը ինքնապաշտպանական գործունեություն է սթրեսից խուսափոլու համար» – ասում է Ջունկո Ումիհարան, ով Նիփփոն բժշկական դպրոցի դասախոս է: 2015 թվականին սկսեց օգտագործել պարտադիր սթրեսի ստուգման ծրագիր բոլոր այն ընկերությունների համար, որտեղ կա 50-ից ավելի աշխատատեղ: Պատճառը նրանում է, որ աշխատողների շուրջ քսան տոկոսը ամսեկան մոտ 80 արտաժամյա աշխատանք է կատարում: Այնտեղ տարածված է այն տեսակետը, որ տարեկան հազարավոր դեպքեր են լինում «կարոշի»-ի՝ մահ շատ աշխատելուց: Իսկ 2015 թվականին 2000-ից ավել ինքնասպանություն է եղել աշխատանքի հետ կապված սթրեսի պատճառով:

Լացելու ուսուցիչները ասում են, որ շաբաթական մեկ անգամ լացել է հարկավոր: Օրինակ՝ հուզիչ ֆիլմեր, երգեր լսելով:

Ամբողջ աշխարհում սթրեսը բավականին ծախսատար է առողջապահական համակարգի համար: ԱՄՆ-ում 75-90% այցելությունները բուժհիմնարկներսթրեսի հետ են կապված:

Այդ իսկ պատճառով կազմակերպությունները մտածում են աշխաըակիցների համար միջոցներ, որպեսզի սթրեսային իրավիճակներ չլինեն: Կանխարգելել՝ ոչ թե բուժել: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register