ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՐԿԻ ԹՈՒԼԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ

2

Բարձրագույն կրթությունը չի պաշտպանում դեմենցիայի զարգացման վտանգից եւ չի կրճատում հիշողության խանգարումների հավանականությունը:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Սան-Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 1000 մարդու, որոնք ծառայում էին ԱՄՆ-ի զինված ուժերում 1965-1975թթ. ընթացքում: Ընդ որում՝ կիրառվել էր ընդհանուր ճանաչողական ունակությունների ստանդարտ գնահատման թեստը:

Այնուհետեւ հետազոտողներն ուսումնասիրել էին նորակոչիկների կյանքի հետագա ընթացքը. ստանո՞ւմ էին արդյոք լրացուցիչ կրթություն, աշխատո՞ւմ էին արդյոք ինտելեկտուալ ունակություններ պահանջող ոլորտներում եւ այլն:

Վերլուծելով հավաքագրված տվյալները՝ գիտնականները հանգել էին այն եզրակացության, որ ուղեղի առողջության համար կարեւոր գործոններն էին վերացական մտածողությունը, տեղեկատվության մշակման արագությունն ու խոսքի սահունությունը: Այն փորձարկվողները, որոնք 20 տարեկան հասակում ցուցադրում էին լավ արդյունքներ եւ հաջողությամբ հանձնում ընդհանուր ճանաչողական ունակությունների գնահատման թեստը, 62 տարեկանում նույնպես ցուցաբերում էին մտավոր ակտիվություն:

Ըստ հետազոտողների՝ դա նշանակում է, որ մտավոր գործունեության ակտիվությունը «դրված է» դեռեւս երիտասարդ հասակում: Այդկերպ բարձր ինտելեկտուալ ունակություններով մարդիկ դեռեւս 20 տարեկանում ունեն ավելի զարգացած մտածողություն:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register