ԼԱՑԵԼ ԿԱՐՈՂԱՑՈՂ ՄԱՐԴԻԿ ԱՄԵՆԱՈւԺԵՂՆ ԵՆ

000

Եկեք անկեղծանանք, ֆիլմ նայելիս, գիրք կարդալիս, երաժշտություն լսելիս շատերն են հուզվում: Որոշ մարդիկ էլ ամաչում են այդ փաստից՝ հատկապես տղամարդիկ: Սխալ է կարծել, որ հուզվելը և լացելը թուլության նշան է: Չէ՞ որ որ դրանք ցույց են տալիս ներքին ուժը:

Հաճախ, երբ հուզվում ես ֆիլմ դիտելիս, կարող ես ընկերների կողմից մի փոքր էլ ծաղրի ենթարկվել: Բայց կարևոր է, որ հիշենք, նման մարդիկ ունեն զգացմունքայնության և կարեկցանքի այնպիսի բարձր զգացողություն, որը ոչ բոլորին է հասու: Որպես կանոն, այդպիսի մարդիկ գերզգայական ընդունակություններով մարդիկ են: Իրականում միայն ուժեղ մարդիկ են այդպիսին:

Էմպատիկ մարդիկ հաշվի են առնում մյուսների զգացմունքները, և հետևաբար, նրանք շատ լավ թիմային խաղացողներ են: Նրանց հետ աշխատելը, կյանքը կառուցելը շատ հեշտ է, քանի որ նրանք միշտ հաշվի կառնեն ձեր զգացմունքները:

Պետք է հիշել, որ բոլորիս պատմությունները տարբեր են, բոլորս էլ ունեցել ենք երջանիկ և տխուր պահեր, տարատեսակ զգացմունքներ: Բայց պատկերացրեք, թե ինչքան ուժ է հարկավոր, որպեսզի փորձես մյուսի կոշիկները և հասկանաս, թե որտեղից է այդ մարդը գալիս, ինչ է զգում:

Էմպատիկ լինել նշանակում է, որ քեզ վրա կարող են հույս դնել: Դու ոչ միայն ուժեղ ես քեզ համար, այլև մյուսների համար: Ուժեղ լինել, չի նշանակում, որ ցավ չես զգում: Իհարկե ցավ զգում ես, բայց այնքան ուժեղ ես, որ կարողանում ես այն հաղթահարել: Ուրիշները կարող են ուզել փախչել, թաքնվել, իսկ ուժեղները հաղթահարում են սթրեսային իրավիճակները՝ ժպտալով գնում աշխատանքի, մասնակցում տարատեսակ միջոցառումների:

Ուրիշների մասին հոգ տանելը մարդու մեջ ամենալավ, ամենագրավիչ հատկություններից է: Ֆիլմի ընթացքում լացելը ցույց է տալիս, որ մարդը կարող է հասկանալ կերպարներին և զգալ նրանց ցավը: Այն ցույց է տալիս, որ մարդը էգոիստ ու նարցիս չէ:

Կարող ես լացել տարբեր պատճառներով, օրինակ՝ անհանգստանում ես կերպարների համար կամ կյանքումդ եղել է  նման իրավիճակ, իսկ էկրանին այն տեսնելը հին հիշողություններն է առաջացնում: Կարող ես լացել, քանի որ ֆիլմը շատ լավ է նկարված: Վերջինս կոչվում է Ստենդալի համախտանիշ, երբ արվեստի ինչ-որ գործ մարդուն հասցնում է ֆիզիկական կամ զգայական տարբեր իրավիճակների:

Որոշ մարդկանց վրա ֆիլմերը, ներկայացումները կամ արվեստի ցանկացած դրսևորում շատ ավելի մեծ ազդեցություն են թողնում քան մյուսների վրա: Լավ ֆիլմ նայելիս կարող ես քեզ զգալ արագ փոփոխվող իրավիճակներում, որոնց արդյունքում տարբեր էմոցիաներ կարող են առաջանալ: Եվ սա նույնպես մեծ ուժ է պահանջում:

Խորապես զգացմունքային, կարեկցող և հոգատար լինելը դա այն «ուժը» չէ, որ որոշ մարդիկ կարող են մտածել, երբ լսում են այդ բառը: Հոգևոր ուժը շատ ավելի կարևոր է և բարդ, քան ֆիզիկականը: Այսպիսով, փնտրեք ոչ թե այն մարդկանց, որոնք կարող են ծանր քաշեր բարձրացնել, այլ մարդկանց, որոնք լացում են ֆիլմերի ժամանակ:

Տիգրանուհի Գրիգորյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register