«ՇԵՆՔՈւՄ ԻՐԱՎԻՃԱԿ Ա ՓՈԽՎԵԼ». ՊՐԵՄԻԵՐԱ

4

Նոյեմբերի 22-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա «Shoushi Qouchi Man»-ի համերգը։ Մուտքն ազատ է։

Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա քանոնահարուհի Սիլվանա Միրիջանյանի` «Քո հետքերը» խորագիրը կրող մենահամերգը: Մուտքն ազատ է։

Նոյեմբերի 23-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա «Another Story» խմբի համերգը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող ծրագրի հերթական հանդիպումը: Մուտքն ազատ է։

Նոյեմբերի 24-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա «Vordan Karmir» խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Նոյեմբերի 25-ին, ժամը 18:00-ին՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում տեղի կունենա «Մեր կյանքը» խորագրով պոեզիայի երեկոն Ավետ Բարսեղյանի հետ։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Նոյեմբերի 26-ին, ժամը 19։30-ին՝ «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում կկայանա Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգը։ Տոմսերի արժեքը՝ 5000-20 000 դրամ։

Նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մեր երգերը և մենք» հայկական ժողովրդական երգերի ուսուցման հերթական բաց դասը: Մուտքն ազատ է։

Նոյեմբերի 28-ին, ժամը 17:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում չորրորդ անգամ կանցկացվի «Սալենտո» միջազգային կինոփառատոնը: Մուտքն ազատ է։

Նոյեմբերի 29-ին, ժամը 19։00-ին՝ «Մնջախաղի Պետական Թատրոն»-ում կկայանա «Շրջանակից դուրս» իմպրովիզացիոն խաղարկումը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Նոյեմբերի 30-ին, ժամը 19։00-ին՝ «Բոհեմ» թատրոնում (Գրողների միության շենք) կկայանա «Շենքում իրավիճակ ա փոխվել» ներկայացման պրեմիերան։ Տոմսերի արժեքը՝ 1500-4000 դրամ։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register