ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿԻ ՀԱՄԵՐԳԸ

5

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսին կներկայանա Գարի Քյոսայանի ջազ-քառյակը: Համերգը նախատեսված է հոկտեմբերի 28-ին:

Այդ օրը հայտնի ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանն ու իր խումբը կներկայացնեն ինչպես արդեն սիրված գործեր, այդպես էլ նոր ստեղծագործություններ: Կհնչեն նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ նաև Երևանին նվիրված («Երևանյան գույներ»), ինչպես նաև «Ինքնադիմանկար» և «Քրիստիի համար» ստեղծագործությունները : Կլինեն ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ կհնչեն հենց այդ համերգի ժամանակ:

4

«Համերգը նվիրվելու է իմ սիրած քաղաքին՝ Երևանին: Աշխարհի ամենասիրուն քաղաքն ինձ համար Երևանն է, ու ես չեմ կարող անմասն մնալ շատ սիրելի ու հարազատ քաղաքի տոնից: Սա կլինի յուրահատուկ խոնարհում հազարամյակների պատմություն ունեցող քաղաքին։ Ինձ համար ամենալավ հանդիսատեսը հայ հանդիսատեսն է, իսկ ամենասիրուն քաղաքը՝ Երևանը»:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register