ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ՀԱՄԵՐԳ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Գլխավոր

Հայ-կորեական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ-ում կորեական մշակութային կենտրոնի և ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ` 2018 թ. սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համատեղ համերգ՝ Կորեայի Հանրապետության «Գուգակ» ազգային երաժշտության կենտրոնի և «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական կոլեկտիվի մասնակցությամբ: Ծրագրում ներառված են կորեական ազգային երաժշտական գործիքներով կատարումներ, երգ, հայկական ազգային պարեր:

«Գուգակ» ազգային երաժշտության կենտրոնը Կորեայի Հանրապետությունում ազգային երաժշտության առաջատար կենտրոններից է, որի նպատակն է կորեական ազգային արվեստի հանրահռչակումը:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի սպասասրահում տեղի կունենա մշակութայինժամանցային ծրագիր՝ կորեական մարտարվեստի վարպետների մասնակցությամբ, իսկ ժամը 15:00-ին կցուցադրվեն «Դեռահաս լինելն էլ վատ չէ», ժամը 20:00-ին` «Հրաշալի մղձավանջ» ֆիլմերը: Ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով:

Ներսում

 

Աղբյուր` mincult.am

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register