ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԱՆՑՈւԴԱՐՁ. «ՎԱՏ ՏՂԱՆԵՐԸ» ՆԵՐԿԱՅԱՑՈւՄ

2

Հոկտեմբերի 9-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Lucy Khanyan Trio»-ի համերգը։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվեն ռեժիսորներ Մեհդի Ղազանֆարի «Պարզապես ջրի առկայություն» և Էննամարիա Տալաս և Սայմըն Նեշթի «Թագավորությունը» ֆիլմերը: Մուտքն ազատ է։

Հոկտեմբերի 10-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Black Angels» խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին՝ «Համազգային Պետական Թատրոն»-ում կբեմադրվի Ա․ Հենրիի «Շան աղջիկ» կատակերգությունը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 1500 2000 դրամ։

Հոկտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գրքի շնորհանդեսը:  Մուտքն ազատ է։

Հոկտեմբերի 13-ին, ժամը 19։30-ին՝ «Հովհ․ Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն»-ում կկայանա «Սպանդի աստված» ներկայացման պրեմիերան։ Տոմսի արժեքը՝ 1500 դրամ։

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19։00-ին՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում կբեմադրվի «Վատ տղաները» ներկայացումը։ Տոմսի արժեքը՝ 1500 դրամ։

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19։00-ին՝ «Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն»-ում կբեմադրվի Պ․ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» դրաման։ Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 2500 դրամ։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17։00-ին՝ «Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն»-ում կբեմադրվի «Փոքրիկ իշխանը»։ Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 3000 դրամ։

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Պերճ Թյուրաբյանի հեղինակային համերգը` նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Մուտքն ազատ է։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register