«Սանիթեքի» դեմ ակցիա՝ վաղը

2

Սեպտեմբերի վեցին, առավոտյան 9:00-ին մի խումբ մտահոգ քաղաքացիներ որոշել են հավաքվել «Սանիթեքի» գլխամասում՝ մուտքի մոտ թողնելով աղբերով լցրած տոպրակներ՝ ի նշան բողոքի՝ պատշաճ կերպով չիրականացվող աղբահանության համար։  Ֆեյսբուքում ստեղծվել է հատուկ միջոցառում , որտեղ քաղաքացիները տեղադրում են նաև իրենց վարչական շրջանների կուտակված աղբի լուսանկարները։
Միջոցառման կազմակերպիչն Արուսիկ Մկրտչյանն է, «Ճամփորդի»  հետ զրույցում նշում է․«Բողոքն ուղղված է Սանիթեքի անգործությանը, Երևան քաղաքի գրեթե բոլոր համայնքներում նույն խայտառակ վիճակն է` ամենուր կուտակված աղբ ու գարշահոտություն է։ Ակցիայի ընթացքում մարդիկ իրենց հավաքած աղբը տանելու են Սանիթեքի գրասենյակ կամ հարակից տարածք, որ պատասխանատուները նույն «էմոցիաներն» ապրեն, ինչ երևանցիներս ամեն օր քաղաքի տարբեր հատվածներով անցնելիս: Ամբողջ ամառ նույն վիճակն է` կարծես դավադրություն լինի բոլորիս դեմ: Հնարավոր է կապված լինի քաղաքապետարանի նախկին կամ ներկա աշխատակիցների հետ, որոնք միասնական ուժերով գումարներ են կերել, իսկ այսօրվա դրությամբ զրկված են այդ հնարավորությունից»:

Արուսիկն ասում է՝ փորձել են կապվել Սանիթեքի հետ, սակայն՝ ապարդյուն․ «Երբ ծանոթներիցս մեկը փորձել է զանգահարել էր Սանիթեքի թեժ գիծ՝ ասելով, որ գան շաբաթներով կուտակված աղբը տանեն ` ոչ մեկը չի պատասխանել, այնուհետև ստիպված որոշել են հայտ բացել և թվով 80-րդ հայտից հետո նոր եկել են աղբահանություն կատարել»:

Ֆեյսբուքյան իվենթին արդեն 2500 հոգի է միացել: Կազմակերպիչներն ակնկալում են, որ ակցիայից հետո աղբահանությունը կդառնա կանոնավոր, Սանիթեքի նկատմամբ լարվածությունն էլ կպակասի։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register