ZAZ-Ը ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԵՐԳՉՈւՀՈւ ՄԱՍԻՆ

3

Վերջերս համացանցն իսկապես ցնցվեց մի հրաշալի լուրով։ Աշխարհահռչակ երգչուհի Zaz-ը Երևանում համերգ է ունենալու։ Հեքիաթի է նման, բայց ճշմարտություն է։

Հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի առթիվ աշխարհի 84 երկրից Հայաստան կժամանեն պատվիրակություններ: Բարի լուրը մեզ ավետել է  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան  Ժոնաթան Լաքոտը՝ ասելով, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում համերգ է կազմակերպվելու, որի ընթացքում ելույթ է ունենալու շատ սիրված ֆրանսիացի երգչուհի Zaz-ը: Նա նաև նշել է, որ էլի արտասահմանյան հյուրեր ենք ունենալու։ Մինչ մենք կգուշակենք, թե ով կարող է «ֆրանկոֆոն» տարածքներից Հայաստան ժամանել, առաջարկում ենք կարդալ մի քանի հետաքրքիր փաստեր երգչուհու մասին։

Պարզվում է, երգչուհին դպրոցը կիսատ է թողել տասնհինգ տարեկանում։ Դե, տարվել էր երաժշտությամբ ու երաժշտական փայլուն ու գերազանց կրթությունը չէր կարողանում հասցնել համատեղել հանրակրթական պրոցեսի հետ։ Սրա արդյունքում մնաց նույն դասարանում, ու պիտի նույն կուրսը ևս մեկ անգամ անցներ։ Կրակոտ բնավորությամբ աղջիկն ինչպես միշտ համառ է գտնվում ու ոչ թե կրկնում է կրթական կուրսը, այլ ուղղակի․․․ լքում է դպրոցը։ Ու կարծես թե՝ չի ափսոսում։ «Ճամփորդի» խմբագրությունը հորդորում է դպրոցականներին չկրկնել նույնը, Zaz-ն ուղղակի հաճելի բացառություն է։

Բայց ամեն ինչ հերթով։ Նախ եկեք հասկանանք, թե ինչու Իզաբելը դարձավ Zaz։ Իրականում ոչ մի մոգականություն։ Ուղղակի Ֆրանսիայում ընդունված է Իզաբելին կարճ հենց այսպես դիմել։ Ընտանիքի անդամներն ու բարեկամները երգչուհուն Իզաբել են դիմում, անունի միջոցով կարծես թե նա բաժանել է իր կյանքն անձնականի ու աշխատանքայինի։

Երգչուհին հաճախ է երգել փողոցներում և ամենևին կարիքից դրդված չի գնացել այդ քայլին։ Երիտասարդ տարիքում, դպրոցը թողնելուց հետո,  Zaz-ն աշխատում էր սրճարաններում՝ որպես մատուցող ու ափսե լվացող։ Այս գումարը նրան հերիքում էր առօրյա ծախսերի համար։ Zaz-ն ուղղակի ցանկանում էր փորձառություն հավաքել փողոցում, նաև հասկանալ, թե որ կողմ է ուզում շարժվել։ Հետո երգել է նաև պիանո-բարերում, որտեղ  գրավում էր հաճախորդների սրտերն իր դաշնամուրով նվագելու ու առանց բարձրախոսի երգելու կարողությամբ։

Zaz-ը տարատեսակ երաժշտական գործիքների է տիրապետում, անգամ կիթառ ու ջութակ է նվագում, բայց հատուկ սեր ունի հենց դաշնամուրի նկատմամբ։ Բայց հաճախ է հարցազրույցներում նշում, որ իրեն «վիրտուոզ» չի համարում, ուղղակի սիրում է նվագել։

Երգչուհին իր հանգիստը ևս հետաքրքիր է կազմակերպում՝ սիրում է միայնության մեջ մնալ ու մեդիտացիայով զբաղվել. հետաքրքիր տարբերակ է։

Ահա որոշ հետաքրքիր փաստեր երգչուհու մասին։ Իսկ ի՞նչ գիտեք դուք սիրելի ֆրանսուհու մասին, կիսվեք մեզ հետ։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register