«ԵՐԿՏԱՐԵՑԻՆ» Ու ԻՐ  ԱՊԱԳԱՆ…

4

Ինձ ու գործընկերներիցս շատերին, բախտ վիճակվեց խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևել հենց ընտրատեղամասերում: Ավելորդ չեմ համարում նշել, որ ընտրությունների լուսաբանման փորձս առաջինը չէր՝ Սահմանադրական հանրաքվե, ՏԻՄ ընտրություններ, մայրաքաղաք ու մարզեր… Ուզում եմ խոստովանել նաև, որ տարվա 365 օրերի վրա բաշխվող զարմանքի ամենամեծ չափաբաժինը՝ հենց ընտրությունների օրվան է բաժին ընկնում:

Չէ, ինչ ուզում եք ասեք, մեկ է, հայերս կոլորիտային ազգ ենք եղել ու մնում: Ինչ-ինչ, բայց մեզ հաջողվել է յուրահատուկ կոլորիտ  հաղորդել անգամ ընտրություններին: Փորձեմ պարզել միտքս, ու ձեզ փոխանցել ընտրությունների ընթացքից ստացած տպավորություններս:

Թե ինչպես բաշխվեցին ընտրողների ձայները քաղաքական ուժերի միջև, շատերի համար թերևս  անակնկալ չէր: Անակնկալն առավոտյան 8-ից ընտրատեղամասերի դիմաց և ներսում  կուտակված հերթերն էին: Ընտրատեղամասերի գերակշիռ մասում մինչև 13.00-ն մարդիկ այնպես համախմբված էին գալիս ընտրության, ասես նախորդ օրը երեկոյան 9-ից անկողին մտած լինեին, որպեսզի առավոտյան ժամը 7-ից գան ու հերթ պահեն ընտրատեղամասի դիմաց…

Ընտրությունների ողջ ընթացքում հանձնաժողովի անդամներն իրենց բուն գործառույթներից բացի՝ ընտրողներին բացատրում էին նոր ընտրակարգը: Թեև հասկանում ենք, որ այնքան էլ հեշտ չէ փոփոխություններին սովորելը, բայց մի՞թե առօրյա վազքի ու գործերի ,արանքումե  այդպես էլ 15 րոպե ժամանակ չգտանք՝ օրենսգիրք թերթելու, ընտրությունների կարգին ծանոթանալու, գոնե տեսանյութ նայելու, հասկանալու համար՝  թե ինչպես ենք ընտրելու մեր ապագան… Ի վերջո, համատարած չիմացությունից  ի՞նչ կարող է ծնվել… Ու սա՝ հեռավոր համայնքներում չէ, այլ մայրաքաղաք Երևանում:

Բողոքավոր ազգ ենք: Իշխանություններից դժգոհում ենք, ընդդիմությունից դժգոհում ենք, լրագրողների գործունեությունից դժգոհում ենք… Բայց երբ լրագրողներն իրենց մասնագիտական պարտքն են կատարում, խմբովի հարձակվում ենք նրա վրա, կոտրում տեսախցիկները, քաշում-պոկում մազերը, վերջում էլ իբրև արդարացում հնչեցնում՝ ,Նրան բան չասեք, ինքը հիվանդ կին ա, սիրտը նոր են վիրահատել…ե: Բան չենք ասում, բայց վաղը մյուս օրը ազատ խոսել չէ, ազատ մտածելն էլոր արգելեն, չզարմանաք: Որովհետև ազատ խոսքի, ազատ ընտրության ու ,10.000 դրամ աշխատավարձ ստանալուե միջև՝ դուք նախապատվելի եք համարում երկրորդը…

Վստահված անձինք խոսակցության առանձին նյութ  են: Տեսականորեն նրանց կարելի է բաժանելերկու մասի: Մարդիկ, որ գալիս նստում են ընտրատեղամասում, խորամուխ լինում հեռախոսների մեջ և ձանձրույթից հորանջում ՝ մոռանալով թե ինչի համար են հավաքվել, և  հիպերակտիվություն դրսևորող , սրան- նրան զանգող, ցուցակներ ճշտող, ակտիվորեն ներսուդուրս անող մարդիկ, որոնք նույնպես մոռանում են, թե ինչի համար են հավաքվել… Անկախ նրանից  թե ուր եք գնացել և ինչ նպատակով, երբեք մի մոռացեք հավաքվելու  շարժառիթի մասին: Թե չէ ձեր կուսակցությունում կարող են մտածել, որ ձեզ վճարում են այդ օրը ոչինչ չանելու համար… Սիրուն չի ստացվի:

Կա նաև վստահված անձանց կիրթ  փոքրամասնություն, որ՝ ,Ներողություն, Դուք ում վստահված անձն եքե հարցին ի պատասխան չեն հարձակվում վրադ, վարչապետին չեն մեջբերում, գնահատականներ չեն տալիս՝ ,Հա, երևի նոր եք էս գործի մեջ, պարապ եք մնացել, բան եք ման գալիսե… Բան չենք ման գալիս, էս գործի մեջ էլ նոր չենք, հարգելիներս: Մենք մեր բաժին անկախությունը գտել ենք… Իսկ ի՞նչ եք փնտրում դուք:

Մի հետաքրքիր դեպքի ականատեսն էլ եղա: ՀԿԿ վստահված անձանցից մեկը, ով ողջ օրն անհանգիստ ապրումների մեջ էր, հաշվարկի ժամանակ, երբ հանեցին այլ կուսակցության քվեաթերթիկը (հասկանալի պատճառներով չենք նշում անունը,- հեղ.), հրճվանքից ծափահարեց… Հարցնում եմ՝ քանի՞ աստծո եք ծառայում Դուք…

Մի՛ վաճառեք իմ ապագան, Ձեր երեխաների ապագան նույնպես: Ընտրեք՝ ում ուզում եք՝ գոնե ինքներդ ձեր ներսում համոզված լինելով,թե հանուն ինչի եք ընտրում…

Ի վերջո, ուզած հասարակություն արժանի է իր ապագային: Գուցե իշխանություններին և ընդդիմությանը վատաբանելուց առաջ արժե մտածել՝ ո՞վ ենք մենք…  Առաջիկայում ՏԻՄ ընտրություններն  են: Ուզում եմ, որ ընտրությունից ընտրություն մեր զարգացվածության ու իմացության մակարդակը նկատելիորեն բարձրանա: Քանի որ առաջ գնալու այլ ճանապարհ՝ ուղղակի չկա…

 

Տաթևիկ Սարգսյան

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register