Փարիզի Սեն գետի վրա հացի փուռ կհայտնվի

Փարիզի Սեն գետի վրա հացի փուռ կհայտնվի
Փարիզի առաջին լողացող հացի փուռը Սեն գետի վրա կհայտնվի 2019 թվականի գարնանը: Ջրաղացի անիվի տեսքով կառույցում տեղակայված հացի փուռը կունենա նաև քաղցրավենիքի լաբորատորիա, որտեղ հնարավոր կլինի տեղում համտեսում իրականացնել: Նախագիծը ճանաչվել է «Կերպարանափոխենք Սենը միասին» մրցույթի հաղթող, որն անցկացնում են մայրաքաղաքային շրջանների քաղաքապետարանները:
Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր արձանները
Ուկրաինայի իշխանությունների որոշմամբ՝ երկրի տարածքում ապամոնտաժվել են կոմունիստ Վլադիմիր Իլյիչ Լենինի բոլոր 1.320 արձանները: Ուկրաինական իշխանությունները ցանկանում են ժամ առաջ ազատվել Խորհրդային Միության խորհրդանիշներից: Բոլշևիկների առաջորդի արձաններից բացի երկրում հեռացվել է ԽՍՀՄ դարաշրջանի հետ առնչվող 1.069 այլ հուշարձան ևս: Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով երկրում վերանվանվում են ԽՍՀՄ ականավոր գործիչների պատվին կոչված փողոցները, քաղաքներն ու բնակավայրերը: Քաղաքներից մեկում Լենինի անվան փողոցը վերանվանվել է Ջոն Լենոնի անունով:
Թուրքիան սիրիացի ներգաղթյալների վրա ծախսել է 30 մլրդ դոլար
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ Սինգապուր այցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների կարիքները հոգալու համար ծախսել է ավելի քան 30 մլրդ ԱՄՆ դոլար: Նրա դիտարկմամբ՝ Սիրիայի տարածքում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է իրականացել:Պաշտոնական տվյալների համաձայն Թուրքիայում գրանցված սիրիացի ներգաղթյալների թիվն արդեն անցել է 3 մլն-ից:
Մոտակա 4 տարիներին Բիգ Բենի զանգերը չեն հնչի
Օգոստոսի 21-ի կեսօրին հնչեց Լոնդոնի Վեստմիստերյան պալատի հարևանությամբ գործող Բիգ Բեն ժամացույցի վերջին զարկը: Խորհրդարանի շենքի մոտ գտնվող ժամացույցի աշտարակը վերանորոգման պատճառով դադարեցնում է աշխատանքը: Բիգ Բենի ձայնը հնարավոր կլինի լսել միայն Նոր տարվա օրը: Նոր ժամացույցը գործարկվելու է 2021 թվականին: Մինչ այս վերանորոգումը Բիգ Բենը անդադար աշխատել է 157 տարի:
Բրիտանական ստարտափը ստեղծելէ համկարգ, որի օգնությամբ դրոնները օդային ճանապարհով սերմեր են ցանում
Համակարգի ստեղծած դրոնները ավտոմատացնում են ծառատունկը օդային ճանապարհով: Դրա նախատիպը ստեղծվել է Բիոկարբոնային ճարտարագիտության ստարտափի միջոցով: Սկզբում հետախուզող դրոնները թռչում են և սկանավորում ցանքատարածությունը, այնուհետև օդային ճանապարհով սկսում ցանել սերմերը: Դրանք կարող են նաև յուրաքանչյուր վեց վայրկյանում 1 սերմ «կրակել»: 2015 թվականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհում կա մոտ 3 տրիլլիոն ծառ, որոնցից ամեն տարի մոտ 15 մլրդը հատվում են: Ծառատունկը անտառահատության դեմ հսկողության միջոցներից մեկն է: Ստարտափի նպատակն է դրոնների օգնությամբ 1 տարվա ընթացքում մեկ մլրդ ծառի սերմ ցանել:
Օլիվեր Սթոունը կգլխավորի Ասիայի գլխավոր կինոփառատոնի ժյուրին
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունն է գլխավորելու Ասիայի խոշորագույն՝ Կորեայի Պուսանի միջազգային կինոփառատոնը: Սթոունի հետ ժյուրիի կազմում են լինելու իրանցի ռեժիսոր Բախման Գոբադին, ֆրանսիացի օպերատոր Անյես Գոդարը, ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասը և հարավկորեացի ռեժիսոր Չան Սոն Ուն: Կինփոառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 12-21-ը: