ՓՂԵՐԸ ԲԱՆԱԿԱՆ ԷԱԿՆԵՐ ԵՆ

2

WWF-ի (World Wide Fund) սիմվոլը հսկայական պանդան է: Պանդայի սև և սպիտակ համադրությունը, իհարկե, աչք ծակող լոգոյի համար կարևոր է: Բայց չնայած այն հանգամանքին, որ պանդան վտանգված տեսակ է, դրանց վտանգման պատճառը բնակչության աճի հետևանքն է և բնական միջավայրի կորուստնը: Կա առաջարկ լոգոյում օգտագործել աֆրիկյան փղի տարբերակը, քանի որ փղերը վտանգված են ոչ միայն բնական տարածքների կորստի պատճառով: Բավականին հաճախ փղերը թիրախ են հանդիսանում որսագողերի համար, որոնց հետաքրքրում է միայն փղոսկրը: Այս կենդանիներին իրենց հերթին ոչնչացնում են նաև ֆերմերները, երբ փղերը վնասում են նրանց բերքը կամ անասանապահությամբ զբաղվողները, ովքեր փղերի մեջ տեսնում են մրցակից իրենց կենդանիների համար:

2016 թվականի օգոստոսին անցկացվել է Փղերի մեծ հաշվարկ, որը վայրի կենդանիների հաշվելու համար ձեռնարկված ամենամեծ փորձն է եղել: Արդյունքում պարզվել է, որ մնացել է ընդամենը 350 000 աֆրիկական փիղ: Սա 140 000-ով պակաս է 2007 թվականի հաշվարկի արդյունքներից: Այս հաշվարկը չի ներառում անտառային փղերին, որոնք ավելի փոքր են, և ինչպես որոշ կենսաբաններ պնդում են՝ ուրիշ տեսակի են պատկանում:

Կասկածելի է այն վարկածը, որ թվաքանակի այս կրճատումը կապված է որսորդների և փղոսկրի հետ, քանի որ փղոսկրի անօրինական և օրինական շուկաներն այդքան մեծ չեն: Բնակության վայրի կրճատումը կարևոր է, քանի որ Աֆրիկայի զարգանալու հետ մեկտեղ, կառուցվում են ճանապարհներ, երկաթգծեր, ցանկապատներ, իսկ փղերին շարժվելու տարածք է պետք: Ըստ STE (Save the elephants – Փրկենք փղերին) քենիական հետազոտական կազմակերպության՝ միջինում փղին պետք է 1500 ք/կմ տարածք մեկ տարվա ընթացքում, քանի որ նա կարող է մեկ օրվա ընթացքում քայլել մոտ 60կմ:

Փղերի հասարակության մասին տեղեկություն ստացվել է ինչպես Փրկենք փղերին կազմակերպության շնորհիվ, այնպես էլ Ամբոսելի ազգային պարկում պրոֆեսոր Մոսսի հետազոտությունների շնորհիվ: Դրանց արդյունքում պարզվել է, որ Homo sapiens- ից բացի Երկիր մոլորակի վրա այլ կենդանատեսակ չկա, որն ունի նման բարդ հասարակություն: Նրանք կարողացել են տանել զուգահեռներ փղերի հասարակության և մինչև գյուղատնտեսության հայտնաբերումը մարդկանց կենսակերպի միջև:

Փղերի հասարակության կորիզը կազմված է 4-5 իգական սեռի ներկայացուցիչներից և իրենց ձագերից: Որձերը սովորաբար լքում են խումբը, երբ դառնում են 12 տարեկան, իսկ էգերը մնում են խմբում: Խմբի ներսում ցանկացած հասուն էգ սովորաբար ունի իրենից կախված մեկ ձագ: Նրանք երկրորդին չեն ունենում մինչև այդ ձագը արդեն բավականին ինքնուրույն չի դառնում: Այդ պատճառով զույգավորման պատրաստ էգը հազվադեպ հանդիպող երևույթ է, հետևաբար արու փղերը հաճախ կատաղի կռիվներ են մղում իրար հետ:

Չնայած այս կենսակերպը նման է այլ կաթնասունների կենսակերպին, օրինակ՝ առյուծների, բայց փղերի վարքագիծը ավելի ինքնաբուխ է, այն ավելի դժվար է կռահել, հետևաբար, ավելի նման է մարդկանց:

Այս խմբերը կամ ընտանիքները մեկ ազգակցության մաս են, որոնք իրար հետ շփման համար հատկացնում են մոտավորապես ժամանակի 10%-ը: Այս ազգակցական կապի վերևում կանգնած է կլանը կամ տոհմը: Կլանը հավաքվում է միասին չոր եղանակներին, երբ սնունդը և ջուրը սահմանափակ է: Կլանի ներսում հարաբերությունները ջերմ են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա մոտ 100-200 հասուն անդամ մեկ կլանում, կարելի է ասել, որ փղերը ընդունակ են ճանաչել և նշանակալի սոցիալական կապեր հաստատել այլ անհատների հետ:

Մոտավոր 100-200 սոցիալական կապ պահպանելը նման է Դանբարի տեսությանը, ըստ որի բանական մարդը կարող է միաժամանակ մոտավոր 150 սոցաիալական նշանակալի կապ ունենալ: Սա նաև մարդկային տոհմերի մաքսիմալ քանական էր, երբ նրանք հավաքվում էին բերքահավաքի կամ որսի համար: Այսպիսի մեծ քանակությամբ ինֆորմացիա հիշելու հատկությունն ապացուցում է, որ փղերի ուղեղը բազային մակարդակից շատ հեռու է: Գիտնականները նաև պարզել են, որ հին ասացվածքը՝ «փղերը ոչինչ չեն մոռանում» հնարավրոր է և ճիշտ լինի: Դա կախված է իրենց ուղեղի կառուցվածքից:

Հիշողնությունների քանակը տարիքի հետ շատանում է: Ընտանեկան խմբի ամենատարեց անդամն ունի բավականին գիտելիքներ, որը նրան հնարավորություն է տալիս ճիշտ ուղիներ ընտրել չոր եղանակների ժամանակ, կառավարել ընտանիքը: Ըստ կենսաբանների՝ կա մեկ այլ առանձնահատկություն, որը ավելի է նմանեցնում փղերին և մարդկանց՝ երիտասարդներին կրթելու և սովորեցնելու կարողությունը:

Խմբերը ապրելու ավելի ապահով միջավար են, քանի որ բացի զինված մարդկանցից, ուրիշ ոչ մի կենդանի չի հարձակվի մեծահասակ փղի վրա: Իսկ երբ հարձակումը վայրի կենդանիների խմբով է, ապա խմբի անդամների պաշտպանությունը հնարավորություն է տալիս վախեցնել և հետ մղել հարձակումը: Ըստ հետազոտությունների արդյուներքի՝ այստեղ նույնպես կարևոր է խմբի ավագի փորձառությունը և տարիքը, քանի որ երիտասարդ առաջնորդներով խմբերը ավելի խոցելի են լինում:

Փղերը կարողանում են օգտագործել իրենց տրված նոր իրերը, որպեսզի հասնեն ավելի հեռվում գտնվող սննդին: Այս փորձերը ցույց են տալիս, որ նրանց հատուկ է աբստրակտ մտածելակերպը, որը կենդանական աշխարհում հազվադեպ է հանդիպում:

Շատ կարևոր է փղերի արձագանքը մահացած փղերի հանդեպ: Նրանք մոտենում են իրենց մահացած ընկերոջը, հոտոտում և խոնարհվում: Նման վերաբերմունքի նրանք արժանացնում են միայն փղերի դիակներին: Փորձերի արդյունքում պարզվել է, որ եթե սփռված են տարբեր կենդանիների ոսկորներ, ապա փղերը գտնում են փղերի ոսկորները և դնում թփերի մեջ:

Չնայած որսորդների վտանգին՝ փղերի համար ներկայումս ամենամեծ վտանգը ներկայացնում են արածատեղիները և անասնապահները, որոնք փղերի հետ մրցում են սննդի համար: Ցանկապատելով տարածքները՝ նրանց զրկում են փղերին իրենց բնական միջավայրից: Այս խնդիրը լուծելու համար Փրկենք փղերին նախաձեռնության ղեկավարները արբանյակներով հետևել են փղերի շարժին և կազմել քարտեզ: Պարզվել է, որ կան նախընտրած տեղեր, որոնց միջև նրանք ճանապարհորդում են հիմնականում գիշերը՝ հատուկ միջանցքների միջոցով: Այս միջանցքները մաքուր պահելը շատ կարևոր է փղերի համար:

Փղերի վարքագիծը հասկանալը շատ կարևոր է այս հարցի լուծման համար, քանի որ հնարավորություն է տալիս խուսափելու փղերի և մարդկանց միջև կոնֆլիկտից: Պարզվել է, որ փղերը վախենում են միայն մեղուներից: Դրա պատճառը այն է, որ մեղուները մտնում են աչքերը, կնճիթի մեջ, այսինքն առավել խոցելի տեղերը, իսկ դրա դեմ ոչնչով պայաքրել հնարավոր չէ: Իմանալով այս հանգամանքը՝ ֆերմաները սկսեցին փեթակներից կազմված ցանկապատներով պաշտպանել: Փղերն այնքան են վախենում մեղուներից, որ փեթակների մի մասը նույնիս կարող է կեղծ լինել: Այսպիսի ֆերմաների միայն 1/5 է տուժում փղերի ներխուժումից:

Ոչ մի ցանկապատ չի օգնի, եթե դեռ կան որսորդներ: Այդ իսկ պատճառով միջոցառումներ են ձեռնարկվում փղոսկրի պահանջարկը նվազեցնելու համար: Չնայած փղոսկրի միջազգային վաճառքը արգելված է, բայց կան երկրներ, որոնք թույլատրում են ներքին վաճառքը: Չինաստանը նման երկրներից էր: Այնտեղ էր գտնվում փղոսկրի շուկայի 70%-ը: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում այդ շուկան փակելու, իսկ փղոսկրի վաճառքն անօրինական հայտարարելու համար:

Նման արգելքներն արդեն իսկ տվել են իրենց արդյունքը: Միջազգային շուկայում գինը նվազել է շուրջ 3 անգամ: Եթե այս միտումներրը շարունակվեն, ապա հետագայում կարելի է 2019-ը համարել փղերի տարի:

Թարգմանեց Տիգրանուհի Գրիգորյանը

Աղբյուրը՝ www.economist.com 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register