ՄՈւԳ-ԲԱՑ. ՍՈւՐԲ ԹԱԴԵՎՈՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆ ԻՐԱՆՈւՄ (ՖՈՏՈ)

15

Սուրբ Թադևոս առաքյալի վանքը գտնվում է Իրանի հյուսիսում՝ Չալդրան շրջանում, Արևմտյան Ատրպատականի լեռնային գոտում: Հայտնի է նաև Գարաքիլիսա (թուքերենից թարգմանաբար նշանակում է սև եկեղեցի. տաճարի քարերը սև բազալտից են), սակայն տեղում պատմեցին նաև այլ տարբերակ, որ լեզվամշակութային խաբկանք է այս տարբերակը և պետք է արտասանել Քարաքիլիսա. «Քարա» նշանակում է մեծ, և ամենայն հավանականությամբ տաճարի հսկա ծավալի պատճառով է այսպես կոչվել:

1

Թե երբ է կառուցվել վանքը, հստակ հայտնի չէ: Տարբեր աղբյուրների համաձայն՝ 4-7-րդ դարերին: Թադևոսը, լինելով Հիսուսի 12 առաքյալներից մեկը, քրիստոնեություն է քարոզել Հայաստանում՝ Արտազ գավառում (43-66 թթ)։ Հենց 66 թվականին սպանվել է, իսկ նահատակության վայրում էլ կառուցվել է Սուրբ Թադևոս վանքը:

2

Յուրաքանչյուր տարվա հուլիս ամսվա վերջ հազարավոր հայեր Իրանի և աշխարհի տարբեր ծագերից ուղևորվում են Սուրբ Թադևոս վանք՝ մասնակից լինելու եռօրյա ուղտագնացության:

3

4

5

Վանքի հարակից տարածքներում չկա սև բազալտի քարերի հանք, և հայտնի չէ, թե որտեղից են բերել վանքի առաջնային համալիրի համար նախատեսված քարերը: Տասնչորսերորդ դարում ավերիչ երկրաշարժից հետո վանքի ներկայիս սև քարով հատվածը միակ մասն է, որ կանգում է մնացել: Կենտրոնական և արևմտյան հատվածները երկրաշարժից հետո վերակառուցվել են բաց գույն քարով:

6

Այժմ էլ վանքը վերակառուցվում է, տոմս գնելուց հետո(այստեղ ևս, ինչպես Աղթամարում, մուտքը վճարով էր՝ մոտ 1000 դրամ մեկ տոմսը), ներսում հանդիպեցինք վերակառուցմամբ զբաղվող շինարարական փոքր թիմին: Ի զարմանս մեզ, տեղում հայերեն բարև-բարիլուսով մեզ դիմավորեց թիմի գլխավոր վարպետը՝ գավառցի Միքայել Դադոյանը: Նրան Հայաստանից հատուկ հրավիրել են որպես եկեղեցիների վերակառուցմամբ զբաղվող մասնագետի: Վերանորոգում էին գմբեթը, որ բաղկացած էր 12 մասից:

8

7

9

Լուսանկարներ՝ վանքի ներսի հատվածից:

11

10

Հաճելիորեն զարմացանք նաև տեղի ցուցանակներից: Յուրաքանչյուր տեղեկատվական վահանակ եռալեզու էր՝ պարսկերեն, անգլերեն և հայերեն:

12

Վանական համալիրի բակի հատվածը:

13

14

Հրաժեշտ:

15

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register